Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Դրամաշնորհային Մրցույթ
Это объявление было просмотрено
Компания: EPF
Локация: Yerevan, Армения
Крайний срок: 31 Օգոստոսի 2023

ТИП КОНКУРСА: 

Դրամաշնորհների Մրցույթ

ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին՝ ներկայացնելու Հայաստանի թվային զարգացմանն ու քաղաքացիական հասարակության կողմից առաջ քաշվող հիմնահարցերի լուծմանն ուղղված նախագծեր հետևյալ թեմաներով.

Հայերեն բովանդակության վերբեռնում Վիքիպեդիա հարթակում
Առաջարկվող նախագծերը պետք է ուղղված լինեն Վիքիպեդիայում քաղաքացիական հասարակության համար կարևոր և առաջնային թեմաների ու ոլորտների վերաբերյալ թեմատիկ տեքստեր վերբեռնելու, խմբագրելու, համալրելու և տարածելու միջոցով որակյալ հայալեզու բովանդակության ավելացմանը։ Նախագծերը կնպաստեն քաղհասարակության մասին հայալեզու ծանրակշիռ բովանդակության ավելացմանը:

Քաղհասարակության գործունեությանը վերաբերող բովանդակության վերբեռնում առցանց հարթակներում
Առաջարկվող նախագծերը պետք է Վիքիպեդիայում և/կամ այլ առցանց հարթակներում (ներառյալ դիմող կազմակերպության կայքը կամ առցանց այլ հարթակ) ստեղծագործաբար ներկայացնեն քաղհասարակության գործունեության, ստեղծած պրոդուկտների, հաջողության պատմությունների, քաղած դասերի ու դրանց ազդեցության վերաբերյալ որակյալ տեքստեր: Ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել քաղհասարակության գործունեության ճանաչելիությունն ու լայն լսարանին հասանելիությունը։

Արխիվային նյութերի թվայնացում
Նախագծերը պետք է առաջարկեն քաղաքացիական հասարակության համար կարևոր և առաջնային որևէ ոլորտի/ոլորտների արխիվային նյութերի (ներառյալ տեքստեր, ձեռագրեր և/կամ այլ նյութեր) թվայնացման գաղափարներ, որոնք կնպաստեն տեքստերի և փաստաթղթերի պահպանությանն ու հասանելիության ապահովմանը։

Հայերեն բանավոր խոսքը գրավոր տեքստի վերածման ավտոմատացում (Voice to text recognition - VTR)
Անհրաժեշտ է ներկայացնել հայերեն բանավոր խոսքը գրավոր տեքստի վերածող համակարգչային ծրագրի/հավելվածի նախագիծ։ Բանավոր նյութերը գրավորի վերածման ավտոմատացումը հնարավորություն կտա դրանք դարձնել հետազոտելի, կհամալրի համացանցում հայերեն գրավոր տեքստերի քանակը, ինչպես նաև կնպաստի հայոց լեզուն լիարժեք համակարգչային լեզու դարձնելուն:

ТРЕБОВАНИЯ: 

Դիմելու կարգը և ընտրության գործընթացը․

Ո՞վ կարող է դիմել
Դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել շահույթ չհետապնդող, ինչպես նաև հետապնդող կազմակերպությունները։

Դրամաշնորհների մրցույթը բաց է լինելու հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2023 թ․ օգոստոսի 31-ը ներառյալ:

Նախ, գնահատվելու է ներկայացրած հայտերի համապատասխանությունն այս հրավերի թեմաներին ու տեխնիկական պահանջներին: Նախնական ընտրության շեմը հաղթահարած հայտերը գնահատման չափանիշների հիման վրա կգնահատվեն ծրագրի ընտրող հանձնաժողովի կողմից (տե՛ս ստորև):

Նախնական ընտրությունից հետո կքննարկվի նախագծերին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը: Այնուհետև, ԵՀՀ-ն կաշխատի նախաընտրված հայտատուներից յուրաքանչյուրի հետ` առաջարկվող ծրագրային գաղափարը ավարտուն տեսքի բերելու և ապագա ծրագրի որակն ու ազդեցությունն ապահովելու նպատակով:

Գնահատման հիմնական չափանիշներն ընդգրկում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

(ա) որքանով են երկարաժամկետ արդյունքները չափելի և իրատեսական,

(բ) որքանով է առաջարկվող նախագիծն իրագործելի,

(գ) որքանով է նախագիծը նպաստում Հայաստանի և հայաստանյան քաղհասարակության զարգացմանը,

(դ) որքանով են նախագծի գործողությունները զերծ հնարավոր բացասական հետևանքներից,

(ե) որքանով են նախագծի ծախսերը և ռեսուրսները համապատասխանում նախագծի ակնկալվող արդյունքներին:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Դրամաշնորհի տրամադրման գործընթացը
Ֆինանսավորման մասին որոշման կայացման պահից մինչև ընտրված ծրագրի ակնկալվող մեկնարկը կարող է տևել մոտավորապես մեկ օրացուցային ամիս: Այդ մեկ ամսվա ընթացքում ընտրված հայտատու կազմակերպությունները պարտադիր կանցնեն առցանց կամ առերես նախադրամաշնորհային հարցազրույց ԵՀՀ ծրագրերի և դրամաշնորների պատասխանատուների հետ:

Ընտրված հայտատուները (շահույթ չհետապնդող, շահույթ հետապնդող կազմակերպություններ) պետք է մասնակցեն դրամաշնորհների կառավարման (ԴԿ) թեմայով սեմինարի, որը կանցկացվի առցանց կամ ԵՀՀ գրասենյակում: ԵՀՀ-ն նախօրոք կտեղեկացնի սեմինարի մասին: ԴԿ սեմինարը կօգնի շահառուներին հասկանալ տրամադրված դրամաշնորհի ծրագրային և ֆինանսական կառավարմանը վերաբերող ԵՀՀ պահանջները:

ԴԿ սեմինարից հետո շահառուները ԵՀՀ-ի հետ կկնքեն դրամաշնորհի համաձայնագիր (կամ ծառայությունների մատուցման պայմանագիր)։

Ակնկալվում է, որ ընտրված նախագծերը կմեկնարկեն համաձայնագրի կնքումից ամենաուշը մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Այս նախագծերի իրականացման ժամկետը չպիտի գերազանցի 12 ամիսը:

Դրամաշնորհների իրականացման ընթացքում շահառուները պետք է պարբերաբար ֆինանսական ու բովանդակային հաշվետվություններ ներկայացեն ԵՀՀ-ին: ԵՀՀ-ն ֆինանսական միջոցների հաջորդ փոխանցումը կկատարի նախորդ փուլի ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները հաստատելուց հետո: ԵՀՀ ծրագրերի ղեկավարները պարբերաբար կայցելեն շահառուներին (կամ հարցազրույցներ կանցկացնեն)` դրամաշնորհների իրականացման բավարար առաջընթացին ծանոթանալու նպատակով: Դրամաշնորհները ենթակա են արտաքին (ծրագրային) գնահատման և ֆինանսական աուդիտի։ Ակնկալվում է շահառուների պատրաստակամ համագործակցությունն արտաքին գնահատողի և աուդիտորի հետ:

ԵՀՀ-ն շահառուներին կաջակցի, կուղղորդի և կներգրավի կազմակերպության էլեկտրոնային նամակագրության ցուցակներում` նրանց տեղեկացնելով քաղհասարակության վերաբերյալ զարգացումների և հնարավորությունների, այդ թվում` կարողությունների զարգացման հնարավորությունների մասին: Ծրագրի ընթացքում ԵՀՀ-ն շահառուներին կարող է ներգրավել օժանդակ միջոցառումներում (օրինակ` կարողությունների զարգացման դասընթացներում, ռազմավարական քննարկումներում և այլն): Ակնկալվում է, որ շահառուները, որպես իրենց ծրագրային գործունեության բաղկացուցիչ մաս, պիտի պատրաստ լինեն մասնակցել այդպիսի միջոցառումների:Դիմումները ներկայացնելու կարգը

Դիմելու համար պետք է ներկայացնել

- Հայտադիմումը, որը հասանելի է այս հղումով. https://tinyurl.com/ep-foundation;
- Նախագծի մասնակիցների ինքնակենսագրությունները (CV);
- Կազմակերպության գրանցման վկայականը։
Հարցերն ու հայտերն անհրաժեշտ է ուղարկել ************@*******.** էլ․ փոստի հասցեով մինչև 2023 թ. օգոստոսի 31-ը ներառյալ, նամակի վերնագրում նշելով «civil society digital – դիմող կազմակերպության կարճ անուն»:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 

Ո՞վ կարող է դիմել

Դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել շահույթ չհետապնդող, ինչպես նաև հետապնդող կազմակերպությունները։

Դրամաշնորհների մրցույթը բաց է լինելու հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2023 թ․ օգոստոսի 31-ը ներառյալ:

Նախ, գնահատվելու է ներկայացրած հայտերի համապատասխանությունն այս հրավերի թեմաներին ու տեխնիկական պահանջներին: Նախնական ընտրության շեմը հաղթահարած հայտերը գնահատման չափանիշների հիման վրա կգնահատվեն ծրագրի ընտրող հանձնաժողովի կողմից (տե՛ս ստորև):

Նախնական ընտրությունից հետո կքննարկվի նախագծերին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը: Այնուհետև, ԵՀՀ-ն կաշխատի նախաընտրված հայտատուներից յուրաքանչյուրի հետ` առաջարկվող ծրագրային գաղափարը ավարտուն տեսքի բերելու և ապագա ծրագրի որակն ու ազդեցությունն ապահովելու նպատակով:

Գնահատման հիմնական չափանիշներն ընդգրկում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

(ա) որքանով են երկարաժամկետ արդյունքները չափելի և իրատեսական,

(բ) որքանով է առաջարկվող նախագիծն իրագործելի,

(գ) որքանով է նախագիծը նպաստում Հայաստանի և հայաստանյան քաղհասարակության զարգացմանը,

(դ) որքանով են նախագծի գործողությունները զերծ հնարավոր բացասական հետևանքներից,

(ե) որքանով են նախագծի ծախսերը և ռեսուրսները համապատասխանում նախագծի ակնկալվող արդյունքներին:

О КОМПАНИИ: 

For information on the Eurasia Partnership Foundation, please refer to the Organization's website at: www.epfound.am.