Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на современный вид Открыть поиск Закрыть поиск
dramashnvorhneri-karavarich
Դրամաշնորհների Կառավարիչ
08 Июнь 2021
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Март 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Март 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Март 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Март 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Март 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Март 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Март 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Март 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Март 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Март 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Март 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Март 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Март 2026
tpagrich
Տպագրիչ
27 Март 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Март 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Март 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Март 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Март 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Февраль 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Март 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Март 2026
store-manger-feb26
Store Manger
20 Февраль 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Март 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Март 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Февраль 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Февраль 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Февраль 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Февраль 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվորուհի
03 Март 2026
Դրամաշնորհների Կառավարիչ
Это объявление было просмотрено
Компания: TIAC
Локация: Երևան, Армения
Длительность: Երկարաժամկետ
Дата начала: Որքան հնարավոր է շուտ
Крайний срок: 13 հունիսի, 2021

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը փնտրում է Դրամաշնորհների կառավարչի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին:

ОБЯЗАННОСТИ: 

Իրականացնել կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարում՝ կազմակերպության ընթացակարգերին, տեղական օրենսդրության և շնորհատու կազմակերպության պահանջներին համապատասխան, մասնավորապես`
Ֆինանսական հոսքերի կառավարում/ վերահսկողություն․
- Կազմակերպել ենթադրամաշնորհների մրցույթի ողջ գործընթացը, այդ թվում՝ հայտարարությունների մշակում, դիմումների հավաքում, ընտրության հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփումը և այլն;
- Ապահովել ենթադրամաշնորհառուների կարողությունների գնահատում մինչ դրամաշնորհների տրամադրումը;
- Իրականացնել կազմակերպության կողմից ստացված/ տրված դրամաշնորհների/ ենթադրամաշնորհների ֆինանասկան հոսքերի նկատմամբ վերահսկողություն;
- Ապահովել ծրագրերի ֆինանսական և հաշվապահական գործունեության համապատասխանությունը տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջներին;
- Ապահովել ֆինանսական կատարողականության հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ներկայացումը ենթադրամաշնորհառուների կողմից և վերլուծել կատարված ծախսերի համապատասխանությունը ենթադրամաշնորհային պայմանագրի պայմանների, ծրագրային պլանների, ինչպես նաև տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ շեղումների դեպքում;
- Վերահսկել ենթադրամաշնորհառուների կողմից գնումների իրականացումը շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն և հաստատել գնահարցման արդյուքները՝ ըստ անհրաժեշտության;
- Հաստատել ենթադրամաշնորհային բյուջեի փոփոխությունները՝ համաձայնեցնելով ծրագրի տնօրենի հետ;
- Ապահովել ֆինանսական աուդիտի անցկացումը սահմանված ծրագրերի համար։

Փաստաթղթերի և հաշվետվությունների մշակում․
- Մշակել/ թարմացնել կազմակերպության ֆինանսական կառավարման և դրամաշնորհային/ ենթադրամաշնորհային կառավարման քաղաքականության և համակարգի ներդրման աշխատաքները և հետամուտ լինել դրա իրականացմանը;
- Մշակել և ներկայացնել պարբերական ֆինանսական հաշվետվություններ շնորհատու կազմակերպություններին՝ ըստ սահմանված ժամկետների և շնորհատու կազմակերպությունների պահանջների;
- Աջակցել կազմակերպության տարեկան և ծրագրային բյուջեների մշակմանը;
- Մշակել/ թարմացնել ենթադրամաշնորհային պայմանագրերը/ համաձայնագրերը (և անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևանմուշները, ներառյալ ֆինանսական հաշվետվություններ և այլն) և ապահովել դրանց կնքումը ենթադրամաշնորհառուների հետ տեղական օրենսդրության, շնորհատուի և կազմակերպության պահանջների համաձայն:

Հաղորդակցություն․
- Կազմակերպել/ անցկացնել կողմնորոշիչ հանդիպումներ ենթադրամաշնորհառուների հետ՝ ներկայացնելով շնորհատու և կազմակերպության ֆինանսական պահանջները ընտրված ենթադրամաշնորհառուներին;
- Ապահովել պատշաճ հաղորդակցություն շնորհատուների/ ենթադրամաշնորռահու(ներ)ի ֆինանսական պատասխանատուների հետ, ինչպես նաև ԹԻՀԿ ծրագրային թիմերի հետ;
- Տրամադրել ընթացիկ աջակցություն և խորհրդատվություն ենթադրամաշնորհառուներին, ինչպես նաև կազմակերպության ծրագրային թիմերին:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

Մասնագիտական կոմպետենցիաներ․
- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ առնչվող ոլորտում;
- Դրամաշնորհների կառավարման առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ;
- Բյուջեի մոնիթորինգի և վերլուծության կարողություններ;
- Հաշվետվությունների մշակման փորձ և կարողություններ;
- Տարբեր տեսակի շնորհների, այդ թվում դրամաշնորհների և ենթադրամաշնորհների տրամադրման մեխանիզմների իմացություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերենի և անգլերենի իմացություն;
- Excel-ի գերազանց իմացություն, ՀԾ-ի իմացությունը ցանկալի է;
- ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերով աշխատանքային փորձառությունը պարտադիր է:

Լրացուցիչ կոմպետենցիաներ․
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ;
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն; խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ;
- Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն;
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում։
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքված անձինք, ովքեր համապատասխանում են վերը նշված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը հայերեն կամ անգլերեն լեզվով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/ հղում ****@************.** էլ․ հասցեին ՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «Դրամաշնորհների կառավարիչ»: Ընտրությունը կիրականացվի ինքնակենսագրականի հիման վրա։ Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ․։ 2001 թ. հոկտեմբերին ԹԻՀԿ-ն հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման քարտուղարության կողմից՝ ներկայացնելու շարժումը Հայաստանում: Աշխարհի ավելի քան 100 ազգային ներկայացուցչությունների և Բեռլինում գործող միջազգային քարտուղարության միջոցով ԹԻ-ն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին բազմաթիվ շահագրգիռ կողմերի՝ կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցելով: Այս գլոբալ առաքելության լույսի ներքո՝ ԹԻՀԿ-ի գլխավոր նպատակն է կոռուպցիան նվազեցնելու միջոցով նպաստել ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում այնպիսի հիմնարար արժեքներին համահունչ, ինչպիսիք են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունն ու ժողովրդավարությունը: Այս նպատակին հասնելու համար ԹԻՀԿ-ը ծառայում է որպես առանցքային խորհրդակցական մարմին թե՛ կառավարության և թե՛ ոչ կառավարական շահագրգիռ կողմերի համար: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ https://transparency.am/, https://www.facebook.com/TIArmenia։