Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
EducationUSA Առցանց Ցուցահանդես Համայնքային Քոլեջների Մասնակցությամբ
Это объявление было просмотрено
Компания: ACTR/ACCELS
Локация: Երևան, Армения
Дата начала: 20 մարտի, 2021
Крайний срок: 20 մարտի, 2021

ТИП СОБЫТИЯ: 

Ցուցահանդես

ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 

Ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սիրով հրավիրում է ավագ դպրոցում և քոլեջում սովորող աշակերտներին մասնակցել առաջին անգամ անցկացվող առցանց կրթական ցուցահանդեսին՝ համայնքային քոլեջների մասնակցությամբ, որը տեղի կունենա ս․թ․ մարտի 20-ին, ժամը 13։00-19։00։ Այս միջոցառումը հնարավորություն կտա աշակերտներին իրենց տանից զրուցելու ԱՄՆ 40 համայնքային քոլեջների պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ ուղղելու իրենց հուզող հարցերը և ստանալու առաջնային տեղեկատվություն: Առցանց կրթական ցուցահանդեսին զուգահեռ իրականացվելու են կարճ դասախոսություններ՝ կրթական ծրագրերի, դիմելու գործընթացի, մրցունակ դիմորդ լինելու և կրթաթոշակի հավակնելու մանրամասներ։ Ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ https://armenia.americancouncils.org/ ։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է։ Մասնակցությունն անվճար է։ Կից ներկայացվում է ցուցահանդեսի գրանցման հղումը՝ https://acfairs.easyvirtualfair.com/prefair/ ։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 

Ավագ դպրոցների և քոլեջների աշակերտներ

О КОМПАНИИ: 

Միջազգային Կրթության Ամերիկյան Խորհուրդների Հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1996 թվականին: Ամերիկյան խորհուրդների ծրագրերից մեկը՝ EducationUSA Հայաստանը ուսանողներին տալիս է ճշգրիտ, համապարփակ և ընթացիկ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կարելի է դիմել ԱՄՆ քոլեջներ և համալսարաններ: Բոլոր ծառայությունները, ներառյալ թեստերի նախնական և այլ գրքերի գրադարանը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, սեմինարները, թեստավորումը, խմբային խորհրդատվությունը և տարածաշրջանային տեղեկատվությունը, առաջարկվում են անվճար: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը https://www.facebook.com/EducationUSAArmenia ։