Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
«Երիտասարդ Մասնագետներն էներգետիկայում» Ծրագրի Մասնակից
Это объявление было просмотрено
Компания: Tetra Tech ES, Inc. Branch in Armenia
Локация: Երևան, Армения
Длительность: 3 ամիս
Дата начала: 02 Հոկտեմբերի 2023
Крайний срок: 07 Սեպտեմբերի 2023

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Part-time/ Full-time

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) հետ համատեղ իրականացնում են ՀԱՊՀ ուսանողների և շրջանավարտների համար էներգետիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների նախապատրաստման ծրագիր, որի նպատակն է նպաստել Հայաստանի էներգետիկայի բնագավառի նոր սերնդի մասնագետների կայացմանը, և խթանել ոլորտում կանանց ու երիտասարդների ներառականությունը։ Մասնագիտական ծրագիրը նպաստում է 3 ամիս տևողությամբ աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնակցել․
- Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության պիլոտային նախագծերի մշակմանն ու իրականացմանը;
- էլեկտրաէներգետիկական շուկայի վերլուծությանը;
- Շուկայի ազատականացման փորձի վերլուծությանը;
- Շուկայի ազատականացման վրա տարածաշրջանային էներգետիկ առևտրի ազդեցության ու հայաստանի էներգետիկայի բնագավառի համար պոտենցիալ օգուտների ուսումնասիրությանը;
- էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ այցելություններին;
- էներգետիկայի բնագավառի թեմաներով այլ դասընթացներին;
- Մասնագիտական զարգացման և Հայաստանի էներգետիկայի բնագավառ մուտք գործելու վերաբերյալ խորհրդատվության։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- ՀԱՊՀ բակալավրիատի III և IV կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանող կամ 2021-2023թթ. ավարտած շրջանավարտ;
- Էներգետիկ ճարտարագիտություն, տնտեսագիտություն, բիզնես կամ այլ համապատասխան բնագավառում ուսումնառություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Հայերենի լավ իմացություն;
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ;
- Համակարգչի, ներառյալ Microsoft Office ծրագրերի իմացություն;
- Երևանի կենտրոնում տեղակայված Հայաստանի էներգետիկ անվտանգության գրասենյակում օրական 4-8 ժամ աշխատելու հնարավորություն։

VALUED BUT NOT REQUIRED QUALIFICATIONS:
- Բարձր ակադեմիական առաջադիմություն, որն արտացոլված է միջին որակական գնահատականում (ՄՈԳ);
- Նախկինում պրակտիկայի կամ աշխատանքային փորձի առկայություն էներգետիկայի բնագավառում;
- Անգլերենի լավ իմացություն;
- Մեծ հետաքրքրվածություն էներգետիկայի, ներառյալ, վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության բնագավառներով և էլեկտրաէներգետիկական շուկայով։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 7, 17։00 պատշաճ կերպով լրացնել https://forms.office.com/pages/responsepage.aspx?id=uuQPpMer_kiHkrQ4iZNkAO9J7GyPKt9InguPU0ART-ZURUVXWlJUMTE3WVFDTjI5NlhYTFc4UEdTQi4u հայտադիմումը:
Եթե ունեք հարցեր, խնդրում ենք ուղղել դրանք ***@*********.*** էլ. հասցեով։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Տետրա Տեկ - ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի իրականացնող ընկերություն: