Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на современный вид Открыть поиск Закрыть поиск
eritasardneri-nergravman-baghadrichi-hamakargvogh-3
Երիտասարդների Ներգրավման Բաղադրիչի Համակարգող
30 Май 2022
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Март 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Март 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Март 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Март 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Март 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Март 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Март 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Март 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Март 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Март 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Март 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Март 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Март 2026
tpagrich
Տպագրիչ
27 Март 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Март 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Март 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Март 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Март 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Февраль 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Март 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Март 2026
store-manger-feb26
Store Manger
20 Февраль 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Март 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Март 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Февраль 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Февраль 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Февраль 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Февраль 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվորուհի
03 Март 2026
Երիտասարդների Ներգրավման Բաղադրիչի Համակարգող
Это объявление было просмотрено
Компания: PH Armenia
Локация: Երևան, Армения
Длительность: Պայմանագրի ժամկետ՝ մինչև 14 ապրիլի, 2027
Дата начала: Հնարավորինս շուտ
Крайний срок: 08 հունիսի, 2022

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը կարևորվում է Հայաստանի կառավարության և գործընկեր կազմակերպությունների կողմից, որոնք զգալի ջանքեր և ներդրումներ են կատարում կրթության համապարփակ բարեփոխումների ուղղությամբ։ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից՝ հետևյալ 3 գործընկեր կազմակերպությունների հետ. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն (Սիվիտաս Հայաստան) և Հայաստանի կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)։
Սույնով, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ը հայտարարում է Բաղադրիչի համակարգողի թափուր հաստիքի մասին (այսուհետ՝ Համակարգող), որը կստանձնի Ծրագրի Երիտասարդների ներգրավման բաղադրիչի (այսուհետ՝ Բաղադրիչի) գործողությունների համակարգումը:

ОБЯЗАННОСТИ: 

- Ծրագրի ղեկավարի համաձայնությամբ և Բաղադրիչի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցել Ծրագրի ամենամյա աշխատանքների պլանավորմանը, համագործակցել ծրագրային և ֆինանսավարչական այլ աշխատակիցների հետ, այդ թվում.
ա) Աջակցել համապատասխան ծախսերի հաշվարկմանն ու մուտքագրմանը;
բ) Կատարել Բաղադրիչի շրջանակներում իրականացվող գնումների և քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ աշխատանքները՝ «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ կողմից սահմանված ընթացակարգերին համապատասխան;
գ) Մասնակցել ծրագրային միջոցառումների՝ Երևանում և մարզերում;
դ) Կատարել իր աշխատանքների և գործուղումների պլանավորում՝ համաձայնեցնելով Բաղադրիչի ղեկավարի հետ;
ե) Իր լիազորությունների շրջանակում իրականացնել Ծրագրի նպատակներից բխող այլ աշխատանքներ։

- Աջակցել Բաղադրիչի շրջանակում հաստատված ծրագրային բոլոր գործողությունների ժամանակին և որակով իրականացմանը, մասնավորապես.
ա) Երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը խթանող դրամաշնորհների համակարգում (մրցութային հայտարարության և ձևաթղթերի նախապատրաստում ու տարածում, հայտերի հավաքագրում, ստուգող հանձնաժողովի աշխատանքների նախապատրաստում, դրամաշնորհային պայմանագրերի նմուշների պատրաստում, դրամաշնորհների իրականացման մշտադիտարկում, հաշվետվությունների ընդունում, և այլն);
բ) Գործընկեր 6 համալսարաններում քաղաքացիական կրթության մարզային կենտրոնների ստեղծման աշխատանքների օժանդակում (բանակցային հանդիպումների նախապատրաստում, կենտրոնները համակարգող ուսանողների ընտրության, վերապատրաստման, կենտրոններին աջակցող փորձագետների աշխատանքների համակարգում, միջոցառումների կազմակերպում, կենտրոնի գործունեության մշտադիտարկում, գնահատում և լուսաբանում, այլ);
գ) ԿԳՄՍ նախարարությանը կից աշակերտական և երիտասարդական խորհրդատվական խորհուրդների կանոնավոր ձևավորման, մասնակիցների կարողությունների զարգացման և հանրակրթությանը վերաբերող որոշումներին նրանց կանոնավոր մասնակցության արդյունավետ և կենսունակ մեխանիզմների ներդրման աշխատանքներին օժանդակություն;
դ) Ենթակապալառուների հետ աշխատանքային հանդիպումների, քննարկումների նախապատրաստում և օժանդակում, վերջիններիս հաշվետվությունների ընդունում և դիտարկում՝ ծրագրով հաստատված բյուջեի և գործողությունների պլանի կատարողականի, ինչպես նաև սահմանված թիրախներին ուղղված առաջընթացի կամ շեղումների առումով;
ե) Ծրագրի կայքի պարբերաբար թարմացման օժանդակություն՝ Բաղադրիչին վերաբերող ծրագրային նյութեր տեղադրելու միջոցով (հայերեն և անգլերեն)։

- Համագործակցելով Ծրագրի միջազգային և տեղական փորձագետների հետ` աջակցել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ ԿՏԱԿ) և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հիմնադրամ (այսուհետ՝ ՄԶՄԿ) ենթակապալառուների կողմից իրականացվելիք՝ Բաղադրիչին առնչվող աշխատանքներին, որոնք ներառում են.
ա) Ծրագրի դրամաշնորհներով հետաքրքրված ՔՀԿ-ների և երիտասարդների համար Բաղադրիչով նախատեսված դասընթացների իրականացում;
բ) «Երիտասարդների ուժը հանուն երիտասարդների քաղաքականության» ամառային ճամբարների կազմակերպում;
գ) Townhall մեթոդով քննարկումների կազմակերպում;
դ) Ամենամյա երիտասարդական էքսպո/ ցուցահանդեսների կազմակերպում։

- Սահմանված կարգով և ժամկետներում պատրաստել Բաղադրիչի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների, առնչվող այլ փաստաթղթերի նախագծեր, ներկայացնել Բաղադրիչի ղեկավարի հաստատմանը, աջակցել Բաղադրիչին վերաբերող հանրային իրազեկման նյութերի կազմմանը և հրապարակմանը։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Մագիստրոսի որակավորում, ցանկալի է՝ կրթության մասնագետ, քաղաքագետ, սոցիոլոգ, իրավագետ, լրագրող, կամ հարակից մասնագիտությամբ;
- Առնվազն 3 տարվա վերաբերելի աշխատանքային փորձ (ցանկալի է հասարակական ոլորտում)՝ ներառելով գործողությունների համակարգում և կազմակերպում, գնումներ, ֆինանսավարչական աշխատանքների և փաստաթղթերի համակարգում;
- Արդյունավետ պլանավորելու և հընթացս տարաբնույթ աշխատանքներ կատարելու հմտություն;
- Վերլուծական և համակարգային մտածողություն;
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ;
- Հայերեն և անգլերեն լեզուների լիարժեք իմացություն;
- MS Office հավելվածների իմացություն, մասնավորապես՝ Word և Excel կիրառական հմտություններով;
- Հաճախակի մարզային գործուղումների մեկնելու պատրաստակամություն։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Այն հետաքրքրված թեկնածուները, որոնք համապատասխանում են առաջադրված պահանջներին, կարող են ուղարկել ստորև նշված փաստաթղթերը ***************@******.*** էլ. հասցեին մինչ վերջնաժամկետի ավարտը` նամակի թեմա (Subject) դաշտում նշելով «Application for ACE Program Coordinator»`
- Անգլերեն լեզվով հետաքրքրվածության հայտ (Cover Letter), որի մեջ պետք է նշել ակնկալվող նվազագույն աշխատավարձը, և
- Անգլերեն լեզվով ինքնակենսագրական (CV)։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Նախատեսված համախառն աշխատավարձը 550.000-660.000 ՀՀ դրամ գումարի շրջանակում է՝ ըստ ընտրված անձի աշխատանքային փորձի։

О КОМПАНИИ: 

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության մասին
Փի-Էյչ Ինթերնեշնլը (պաշտոնապես գրանցված որպես Փրոջեքթ Հարմոնի) ամերիկյան շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1985 թ. մարտին: Ունի մասնաճյուղեր Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Մակեդոնիայում, Բոսնիա և Հերցեգովինայում: Կազմակերպությունը ծավալել է լայն գործունեություն` համագործակցելով համայնքների, կառավարության և տարբեր կազմակերպությունների հետ, հաստատելով միջմշակութային կապեր, խրախուսելով գիտելիքների փոխանակում հասակակիցների միջև և զարգացնելով ամուր համայնքներ: Իրականացվող ծրագրերը հիմնականում հասցեագրել են հետևյալ խնդիրները՝ հանրակրթական համակարգի զարգացում, կրթական գործընթացում ՏՀՏ-ների ներդրում և արդյունավետ կիրառման մեխանիզմների մշակում, մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացում, անչափահաս իրավախախտների համար վերակագնողական արդարադատության մոդելների ներդրում, իրավապահ և արդարադատության համակարգերի աշխատակիցների կարողությունների զարգացում: Վեբ կայք` www.ph-int.org: