Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Խանութ-սրահի Մենեջեր
Это объявление было просмотрено
Компания: Geox
Локация: Երևան, Армения
Крайний срок: 19 Դեկտեմբերի, 2019

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Geox իտալական բրենդային խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում Խանութ-սրահի Մենեջերի։

ОБЯЗАННОСТИ: 

- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը;
- Անհրաժեշտության դեպքում օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհուրդ տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ;
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին;
- Հետևել գնապիտակների առկայությանը և նրանց ճիշտ դասավորվածությանը;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին, սեմինարներին և թեստավորմանը;
- Ներդնել վաճառքի ստանդարտներ, կազմակերպել և վերահսկել վերջինիս ստանդարտացման և նույնականացման գործընթացը;
- Պլանավորել օրական, շաբաթական, ամսական և տարեկան թիրախային վաճառքները, նաև մոտիվացնել աշխատակիցներին՝ ապահովելու և գերազանցելու պլանավորված արդյունքները;
- Վերլուծել վաճառքի արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Աշխատանքային փորձ; ցանկալի է բրենդային խանութ-սրահում ղեկավարման փորձ;
- Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն;
- Ռուսերենի և անգլերենի իմացություն;
- Թիմային աշխատանքի գերազանց հմտություններ;
- MS Office-ի լավ իմացություն,հատկապես Excel-ի գերազանց իմացություն;
- Նախաձեռնողականություն;
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Անկաշկանդ և ճկուն հաղորդակցման հմտություններ;
- Պլանավորման, վերահսկման  հմտություններ;
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ընդգծված կազմակերպչական հմտություն և բարձր պատասխանատվություն;
- Վերլուծական և ռազմավարական մտածելակերպ; ժամանակի կառավարման հմտություն;
- Շուկայի ուսումնասիրման և առանձնահատկությունների մշակման հմտություններ:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@********.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով կազմակերպության և հաստիքի անվանումը («Geox/ Խանութ-սրահի Մենեջեր»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

200,000 ՀՀ դրամ (առանց հարկերի) և հավելավճար վաճառքից

О КОМПАНИИ: 

Geox խանութների ցանցը Հայաստանում ներկայացնում է Ա․Մ․Պ․ ՍՊԸ-ն։