Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Գլխավոր Հաշվապահ
Это объявление было просмотрено
Компания: Garni Invest
Локация: Yerevan, Армения
Крайний срок: 28 Հուլիսի 2023

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Գառնի Ինվեստ ՈՒՎԿ» ՓԲ ընկերությունը փնտրում է թեկնածու Փորձագետ-հաշվապահի որակավորմամբ Գլխավոր Հաշվապահի թափուր հաստիքը համալրելու համար:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնում է ընկերության հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի, Միջազգային Հաշվապահական Հաշվառման Ստանդարտների և ՀՀ Կենտրոնական բանկի ու ՀՀ Կառավարության  լիազորված մարմնի նորմատիվային իրավական ակտերի համաձայն;
- Ապահովում է ընկերության հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում;
- Վերահսկում է վարկերի տրամադրման և վարկային պարտավորությունների մարումների ընթացքը;
- Իրականացնում է ընկերության սեփականության պահպանման, նյութական, աշխատանքային  և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությունը;
- Մշակում է ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ելնելով ընկերության գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունից;
- Ապահովում է ընկերությունում հաշվապահական հաշվառման արդյունավետ վարումը,  ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը;
- Ապահովում է ընկերության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահությանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը;
- Ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը, աշխատավարձերի հաշվարկումը;
- Ընկերության Խրհրդին և Գործադիր տնօրենին ներկայացնում է եռամսյակային և ըստ պահանջի այլ հաշվետվություններ` Խորհրդի կողմից հաստատված ձևով և բովանդակությամբ;
- Ապահովում է ՀՀ պետական կառավարման մարմիններ` պահանջվող հաշվետվությունների ժամանակին ներկայացումը, պետական և համայնքային բյուջեներ` հարկերի, ապահովագրական  և այլ վճարների փոխանցումը;
- Մշակում է ներքին հաշվապահական հաշվետվության փաստաթղթերի ձևերը;
- Ընկերության աշխատակիցներին ցույց է տալիս մեթոդական օգնություն հաշվապահական հաշվառման, տնտեսական վերլուծությունների հարցերով,

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Փորձագետ-հաշվապահի որակավորում և Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին անդամակցություն;
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից 1 տարին գլխավոր հաշվապահի հաստիքում;
- MS Office –ի և ՀԾ ԲԱՆԿ ծրագրի իմացություն;
- Հարկային օրենսդության և ՖՀՄՍ գերազարց իմացություն;
- Ֆինանսական հաշվետվություններ կազմելու հմտություն;
- Ժամանակի կառավարման հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Շփման, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու հմտություներ;
- Թիմում աշխատելու և կազմակերպչական լավ հմտություններ։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք մինչև 28 Հուլիսի 2023թ․ կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@***********.** էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Գլխավոր Հաշվապահ»: Ընկերությունը կապ կհաստատի միայն այն հավակնորդների հետ, ում հետ որոշվել է անցկացնել հարցազրույց:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Garni Invest UCO JSC has been founded in 2006. Garni Invest UCO is
providing financial services in Yerevan and in some of the regions of the Republic of Armenia. The head office of the Organization is located in Yerevan. For more information, please visit: www.garniinvest.am.

«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ հիմնադրվել է 2006 թվականին: Կազմակերպությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում Երևանում և Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ garniinvest.am/ :