Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Գնումների Ղեկավար, ԱԳՐԻ ՔԵՄՓ Ծրագիր
Это объявление было просмотрено
Компания: ICARE
Локация: Երևան, Армения
Длительность: Աշխատանքային պայմանագիր` վերակնքվելու է ամեն տարի, մինչև 3 տարի ժամկետով
Дата начала: Ապրիլ 2023
Крайний срок: 05 ապրիլի, 2023

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

ICARE հիմնադրամը փնտրում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի գնումների ղեկավարի, ով կհամակարգի և կիրականացնի ծրագրի շրջանակում տեղի ունեցող ամբողջական գնումների գործընթացը։

ОБЯЗАННОСТИ: 

- Պատասխանատու է Ծրագրի շրջանակում իրականացվող գնումների գործառնությունների համար, որը պետք է իրականացնել ինչպես ICARE հիմնադրամի, այնպես էլ ԱՄՆ ՄԶԳ գնումների քաղաքականության հիման վրա;
- ICARE հիմնադրամի գնումների քաղաքականության հիման վրա մշակել գնվող սարք-սարքավորման տեխնիկական պահանջները, հայտարարել տենդեր, իրականացնել ստացված փաստաթղթերի ուսումնասիրություն ներառյալ ապրանքների և ծառայությունների գնման տեխնիկական և ծախսային առաջարկների գնահատում;
- Համակարգել ընկերության կապերը և հարաբերությունները մատակարարների հետ;
- Վարել բանակցություններ մատակարարների հետ՝ ընկերության համար համագործակցության փոխշահավետ պայմաններ ձեռք բերելու նպատակով;
- Նախապատրաստել և կանոնավորել նախապայմանագրային փաստաթղթերը, կնքել պայմանագրեր մատակարարների և դրամաշնորհի շահառուների հետ;
- Համակարգել և վերահսկել մատակարարների հետ պայմանագրային պայմանների ժամանակին կատարումը;
- Հաշիվ ապրանքագրերի հաստատումից առաջ ստուգել պատվերների ճշտությունը;
- Համակարգել և վերահսկել մատակարարներից անհարժեշտ բոլոր փաստաթղթերի ժամանակին ստանալու գործընթացը;
- Գործուղվել ծրագրի տարածքներ, երբ անհրաժեշտ է, վերահսկելու գնված ապրանքների առաքումը դրամաշնորհառուներին և ստուգելու ձեռք բերված ապրանքների որակը;
- Աշխատել ֆինանսների և կառավարման մենեջերի հետ՝ բացահայտելու գնման պատվերները, որոնք կարող են պահանջել փոփոխություններ կամ չեղարկում ֆինանսական կամ վարչական անհամապատասխանության պատճառով;
- Համոզվել, որ դրամաշնորհային հայտերը և հարակից հայտերը ճշգրիտ են, ամբողջական և համապատասխանում են ԱՄՆ ՄԶԳ կանոնակարգերին:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն;
- Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն;
- Պայմանագրերի գրագետ կազմման գիտելիքներ և փորձ;
- Գնումների և ձեռքբերման գործընթացների հետ աշխատելու առնվազն 3 տարվա փորձ;
- Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում փորձը կդիտվի որպես առավելություն;
- Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ;
- Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով ****.********@*****.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով «Procurement Manager»։ Անհրաժեշտ է ներկայացնել նաև անվազն 2 երաշխավոր՝ նշելով երաշխավորի անուն ազգանունը, հեռախոսահամարը և էլ. հասցեն։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային, կախված որակավորումից և փորձից

О КОМПАНИИ: 

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2005թ., ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի միջև կնքված գործակցային պայմանագրի հիման վրա:
Հիմնադրամը համադրում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (գործում է 2000 թ.-ից), ինչպես նաև հիմնադրամի չորս այլ բաղադրիչների՝ Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության կենտրոնի, Հետազոտական և արտաուսումնական աշխատանքների կենտրոնի, Դասավանդման և ուսումնառության գերազանցության կենտրոնի և 2014թ.-ին ստեղծված Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի գործունեությունը: