Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Գնումների Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: Երևանի Քաղաքապետարանի Երևանի Կառուցապատման Ներդրումային ԾԻԳ ՀՈԱԿ
Локация: Երևան, Армения
Крайний срок: 20 ապրիլի, 2022 (18:00)

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի գնումների մասնագետի պաշտոնը համալրելու նպատակով:
Գնումների մասնագետը իրականացնում, վերահսկում և հետևում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի և տրանշ 2-ի (ՔԿԶՆԾ Տ1 և Տ2) գնումների գործընթացներին` համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և ՀՀ կառավարության միջև կնքված Ծրագրի և Վարկային համաձայնագրերի:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Կրթական աստիճան բիզնեսի, իրավաբանության, տնտեսագիտության, ճարտարագիտության կամ նմանատիպ բնագավառում;
- Առնվազն 5 տարվա փորձ ենթակառուցվածքների նմանատիպ մակարդակի և բարդության ծրագրերի իրականացման գնումների քաղաքականության և ընթացակարգերի բնագավառում հանրային կամ մասնավոր սեկտորում;
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Իրազեկվածություն միջազգային կազմակերպությունների քաղաքականություններից և ընթացակարգերից, մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկ, Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկ (EBRD), Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ և այլ դոնոր կազմակերպություններ;
- Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint):

Մասնագիտական ունակություններ՝
- Արդյունքների ստացման նպատակասլացություն;
- Գերազանց վերլուծական հմտություններ;
- Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ;
- Ցուցադրված դիվանագիտական և բանակցային հմտություններ;
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- Կառավարման հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ;
- Համագործակցում/ թիմային աշխատանքի հմտություններ;
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հայտերը պետք է ուղարկվեն ****@*******.** էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը («Գնումների մասնագետ»): Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով մինչ վերջնաժամկետի ավարտը: Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
- Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ);
- Ինքնակենսագրություն (Resume կամ CV);
- Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ВЛОЖЕНИЯ:

ВЛОЖЕНИЯ ARM - Announcement ARM.docx ВЛОЖЕНИЯ ENG - Announcement ENG.docx ВЛОЖЕНИЯ Տեխնիկական առաջադրանք_Հայերեն - Job Description ARM.doc ВЛОЖЕНИЯ Տեխնիկական առաջադրանք_Անգլերեն - Job Description ENG.doc

О КОМПАНИИ: 

Կազմակերպության մասին ինֆորմացիայի համար հետևեք հղմանը՝ www.sudipyerevan.am: