Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Գնումների Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: Health PIU
Локация: Երևան, Армения
Крайний срок: 16 սեպտեմբերի, 2022

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն փնտրում է գնումների մասնագետ: Գնումների մասնագետի աշխատանքների շրջանակը ներառում է՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերի գնումների պլանների մշակումը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների (ՄՖԿ) համաձայնությամբ փոփոխումը` ՄՖԿ գնումների ընթացակարգերի համաձայն; ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքների, ապրանքների ձեռքբերման մրցույթների, ինչպես նաև խորհրդատուների ընտրության կազմակերպումը, համապատասխան մրցութային փաստաթղթերի/ հրավերների պատրաստումը, ներկայացված հայտերի/ առաջարկների գնահատումը, գնահատման զեկույցի պատրաստումը, պայմանագրի բանակցությունների վարումը, պայմանագրերի պատրաստումն ու հետագա կառավարումը, ստորագրված պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված խորհրդատվական ծառայությունների ընդունումը, իրականացված շինարարական աշխատանքների վերահսկումը:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտության, կառավարման կամ ճարտարագիտության բնագավառում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գնումների բնագավառում;
- ՄՖԿ-ի գնումների տեղական/ միջազգային փորձ՝ ներառյալ գնման կազմակերպումը, պայմանագրերի կնքումը և ապրանքների ներմուծումը;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Office, Outlook, Internet Explorer) իմացություն; «Mulberry» համակարգով աշխատելու ունակությունը ցանկալի է;
- Մարդկանց հետ շփվելու, անհատական և թիմային աշխատանքներ իրականացնելու ունակություններ։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Աշխատանքով հետաքրքրված անձինք մինչև սույն թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ կարող են մոտենալ ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, հասցե՝ Կոմիտաս 49/4, հարկ 5: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010297536 հեռախոսահամարով:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ստեղծվել է 1999թ. դեկտեմբերի 22-ի ՀՀ կառավարության թիվ 765 որոշմամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ https://healthpiu.am/: