Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Գրասենյակի Կառավարիչ
Это объявление было просмотрено
Компания: TIAC
Локация: Երևան, Армения
Длительность: Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանի սահմանմամբ)
Дата начала: Հնարավորինս շուտ
Крайний срок: 24 Հոկտեմբերի 2021

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Կազմակերպությունը փնտրում է Գրասենյակի Կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության գրասենյակի ադմինիստրատիվ/ ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացման համար։ Գրասենյակի կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող:

ОБЯЗАННОСТИ: 

Ադմինիստրատիվ/կազմակերպչական.
- Ապահովել կապ/ տեղեկատվության փոխանակում գործընկեր և շահագրգիռ կազմակերպությունների հետ;
- Պարբերաբար թարմացնել կազմակերպության շահագրգիռ կողմերի կոնտակտները;
- Իրականացնել կազմակերպության թղթային և էլէկետրոնային նամակագրության գործընթացը;
- Կազմակերպել հյուրերի և այցելուների ընդունելության գործընթացը;
- Իրականացնել տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների գնումը/պատվիրումը՝ ըստ սահմանված կարգի;
- Ապահովել կազմակերպության սարքավորումների անխափան աշխատանքը, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտ գործիքների տրամադրումը աշխատակիցներին՝ ապահովելով կապ;
- ՏՏ մասնագետի և աշխատակիցների միջև՝ ըստ անհրաժեշտության կազմակերպել կազմակերպության նյութերի, այդ թվում՝ հրապարակումների, պատճենահանման աշխատանքները` ըստ անհրաժեշտության;
- Կատարել կազմակերպության նյութերի թարգմանություններ` ըստ անհրաժեշտության;
- Աջակցել կազմակերպության միջոցառումների կազմակերպման աշխատանքներին, այդ թվում հյուրանոցների և սրահների ամրագրման աշխատանքներին՝ ըստ անհրաժեշտության;
- Աջակցել կազմակերպության գույքագրման աշխատանքներին՝ ըստ անհրաժեշտության:

Կազմակերպության մարդկային ռեսուրսներին և ֆինանսներին առնչվող փաստաթղթերի վարում.
- Իրականացնել կազմակերպության կադրային աշխատանքները, այդ թվում` պատրաստել աշխատանքային և ծառայությունների մատուցման պայմանագրերը, ակտերը, համաձայնագրերը, ներքին իրավական ակտերը և այլն՝ տրամադրելով դրանց պատճենները ֆինանսական թիմին;
- Կատարել աշխատողների և ծառայություն մատուցողների վերաբերյալ համապատասխան գրանցումները ՀԾ համակարգում՝ ըստ սահմանված կարգի և ժամկետների;
- Իրականացնել ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերի ֆայլավորման աշխատանքները;
- Կազմակերպել ամսական կտրվածքով աշխատաժամանակի թերթիկների հավաքագրումը աշխատակիցներից։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն կառավարման կամ ֆինանսների ոլորտում;
- Գրասենյակի կառավարման և կադրային գործի վարման և փաստաթղթերի հետ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ;
- Աշխատանքային օրենսդրության բազային գիտելիքներ;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- ՏՏ գիտելիքներ, ներառյալ Google Docs, ՀԾ-ի իմացությունը՝ ցանկալի։

Լրացուցիչ կոմպետենցիաներ.
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ;
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն;
- Խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ;
- Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն;
- Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացողություն;
- Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով ****@************.** հասցեին մինչև վերջնաժամկետը՝ առարկայի մեջ նշելով «Գրասենյակի Կառավարիչ» բառը:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЦЕЛЕВАЯ АУДИТОРИЯ: 

Օֆիս մենեջմենթի փորձառություն ունեցող թեկնածուներ

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնը առաջնորդվում է «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:

О КОМПАНИИ: 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ. ռազմավարության հիմքում: