Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Գործադիր Տնօրենի Տեղակալ
Это объявление было просмотрено
Компания: Global Credit
Локация: Երևան, Армения
Крайний срок: 13 հունվարի, 2020

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն փնտրում է թեկնածու Գործադիր Տնօրենի Տեղակալի թափուր պաշտոնի համար։

ОБЯЗАННОСТИ: 

- Ղեկավարել սպառողական վարկավորման և հիփոթեքային վարկավորման բաժինների աշխատանքը;
- Կազմակերպել, ղեկավարել և հսկել ըկերության մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեությունը;
- Զարգացնել և խթանել առցանց տիրույթում ընկերության ծառայությունների վաճառքը;
- Իրականացնել վարկավորման գործընթացների ավտոմատացման մեթոդների մշակումը, ներդրումը;
- Իրականացնել հաճախորդների բացահայտմանն ու ներգրավմանն ուղղված նոր մեթոդների մշակում և ներդրում;
- Մշակել նոր ներդրվող մանրածախ վարկային գործիքներ;
- Պարբերաբար իրականացնել մոնիթորինգ ՀՀ ֆինանսական շուկայում մանրածախ վարկավորման հատվածում առաջատար դիրքերի ամրապնդման նպատակով;
- Կատարել ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականություններ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում, վաճառքի և/ կամ մանրածախ վաճառքի ոլորտում;
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն, «ՀԾ-Բանկ» համակարգի իմացությունը ցանկալի է;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:

Գործարար որակներ՝
- համակարգման և ղեկավարման հմտություններ;
- վերլուծելու ունակություն;
- նախաձեռնողականություն;
- նպատակաուղղվածություն;
- վճռականություն;
- թիմում աշխատելու հմտություն;
- փոփոխությունների հանդեպ ճկունություն։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին անհրաժեշտ է հետևել հղմանը և հայերեն լեզվով լրացնել ներկայացված դիմումի ձևը` www.globalcredit.am/about-us/career.html պարտադիր նշելով պաշտոնի անվանումը՝ «Գործադիր Տնօրենի Տեղակալ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի 26.10.2010թ. թիվ 267Ա որոշմամբ) ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ և «ՋԻ ԷՖ ՍԻ Ջեներալ Ֆայնենշլ ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ միացման ձևով՝ վերակազմակերպման արդյունքում: Ներկայումս Ընկերությունը «Կրեդիտ Յունիոն», «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ Ջեներալ Ֆայնենշլ ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ իրավահաջորդն է: