Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Գործառնական Ռիսկերի Կառավարման Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: EvocaBank
Локация: Երևան, Армения
Крайний срок: 15 Դեկտեմբերի, 2019

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Էվոկաբանկը փնտրում է Գործառնական Ռիսկերի Կառավարման Մասնագետ, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

ОБЯЗАННОСТИ: 

- Բացահայտել, գնահատել և կանոնակարգել գործառնական ռիսկերը;
- Անցկացնել գործառնական ռիսկերի մոնիտորինգ, կազմել և ներկայացնել հաշվետվություններ;
- Կանխարգելել և բացահայտել զեղծարարությունները;
- Վարել, կանոնակարգել և վերլուծել պատահարների բազաները;
- Գնահատել, կանոնակարգել բիզնես գործընթացների գործառնական ռիսկերը;
- Գնահատել նոր պրոդուկտների և ծառայությունների գործառնական ռիսկերը;
- Իրականացնել բաժնի այլ գործառույթներ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտում;
- Գործառնական ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն;
- Բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն;
- MS Office-ի գերազանց տիրապետում; «ՀԾ Բանկ» ծրագրի իմացություն;
- FRM կամ PRM որակավորումը դիտարկում է որպես մեծ առավելություն;
- Վիճակագրական վերլուծության ծրագրային ապահովման (SPSS, STATA և այլն) կամ ծրագրավորման որևէ լեզվի (C++, C#, Python, SQL և այլն) իմացությունը դիտարկում է որպես առավելություն;
- Վերլուծական մտածողություն, ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական ռիսկերի կառավարման մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ:

О КОМПАНИИ: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :