Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Գործավար
Это объявление было просмотрено
Компания: Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) Հայաստանի Մասնաճյուղ
Локация: Երևան, Армения
Крайний срок: 02 նոյեմբերի, 2022

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք (երկուշաբթի - ուրբաթ, 09:00-17:30)

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է գործավար՝ Երևանի գլխամասային գրասենյակում աշխատելու նպատակով:

ОБЯЗАННОСТИ: 

- Վարել էլեկտրոնային և թղթային նամակագրությունը;
- Կազմել փաստաթղթերը և վերահսկել գործավարությունը;
- Բաշխել կազմակերպության կողմից հրատարակվող գրականությունը, ներկայացնել հաշվետվություններ;
- Կազմակերպել, համակարգել պայմանավորվածություններ, հանդիպումներ, պատշաճ կերպով կազմակեպել և իրականացնել հյուրասիրություն;
- Վերահսկել, ուղղորդել հեռախոսազանգերը, հստակեցնել օրակարգը;
- Ապահովել Երևանի գրասենյակի և ՀՀ շրջաններում գործող գրասենյակների հետ համագործակցությունն ու կապը;
- Ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել համանման այլ առաջադրանքներ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Հայերենի գերազանցիմացություն; անգլերենի և ռուսերենի լավ իմացություն;
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Office, Internet;
- Ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ;
- Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու հմտություն;
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն;
- Տեղեկատվությունը համակարգված վերլուծելու կարողություն, կոնֆիդենցիալության խիստ պահպանում;
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն;
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking);
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ;
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ;
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ;
- Նախաձեռնելու կարողություն;
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում;
- Ներքին կանոնակարգով սահմանված սկզբունքների և ընթացակարգերի պահպանում:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *******.************@****.** և ****.*******@****.** էլ. հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից:

О КОМПАНИИ: 

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում: Հղում: https://amaa.am/: