Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Հաղորդակցության Գծով Օգնական
Это объявление было просмотрено
Компания: EPF
Локация: Երևան, Армения
Крайний срок: 20 ապրիլի, 2021

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Հաղորդակցության գծով օգնականը սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով աջակցում է ԵՀՀ-ի ծրագրային գործունեության վերաբերայալ իրազեկության ձևավորմանը և հանրայնացմանը։

ОБЯЗАННОСТИ: 

- Թարմացնել ԵՀՀ-ի կայքերը (www.epfarmenia.am; www.hkdepo.am);
- Թարմացնել և վարել ԵՀՀ-ի տվյալների բազան, թարմացնել էլեկտրոնային հասցեների ցանկերը և կատարել տվյալներին վերաբերող այլ գործառույթնե;
- Թարմացնել և համակարգել ԵՀՀ-ի առցանց օրացույցները և կազմակերպչական այլ համակարգերը;
- Մշակել սոցիալական ցանցերի հրապարակումները և տարածվող բովանդակությունը;
- Աջակցել ծրագրային և հաղորդակցության թիմերին՝ կազմելով առցանց և տպագիր հրատարակությունների և ընտրված նյութերի հասցեատեր շահառուների ցուցակները, ինչպես նաև կազմակերպել նյութերի տարածումը;
- Լուսանկարել միջոցառումների ընթացքում;
- ԵՀՀ-ի առցանց միջոցառումների ընթացքում տեխնիկական առաջակցություն տրամադրել Zoom-ով անցկացվող հանդիպումների ժամանակ;
- Ձևավորել պատրաստի տեքստերը ըստ ԵՀՀ-ի կողմից ստեղծված հրատարակչական գործիքի;
- Աջակցել ԵՀՀ-ի հաղորդակցության թիմին՝ տեսանյութերի նկարահանումների կազմակերպման գործում;
- Իրականացնել հաղորդակցությանը վերաբերող այլ գործողություններ ըստ կարիքի։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Առնվազն բակալավրի աստիճան;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ մեդիայի և հաղորդակցության ոլորտում;
- Հայերեն և անգլերեն բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Ճկուն աշխատելու և փոփոխվող առաջնահերթություններին հարմարվելու կարողություն;
- Սոցիալական մեդիա հարթակների կառավարման փորձ;
- Լուսանկարչական և տեսանկարահանման հմտություններ;
- Adobe Photoshop-ով աշխատելու հմտություններ (Adobe Premier Pro և Adobe After Effects ծրագրերին տիրապետելն առավելություն է);
- Ռուսերենի իմացությունն առավելություն է։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և իրենց ստեղծարար աշխատանքի օրինակը (հոդված, լուսանկար, տեսագրություն և/ կամ աշխատանքի այլ նմուշներ) **************@*******.** հասցեին։ Թեմա դաշտում խնդրում ենք մուտքագրել Ձեր անունը և այն պաշտոնը, որին դիմում եք, օրինակ՝ «Հաղորդակցության գծով օգնական_անուն, ազգանուն»։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից, կրթությունից, ստեղծարարությունից և այս պաշտոնի համար անհրաժեշտ այլ կարողություններից։

ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 

Ճկուն, մանրամասնություններին ուշադրություն դարձնող, մոտիվացված անհատ, որը պատրաստ է թիմային աշխատանքի։ Հաղորդակցության, տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի սիրահար։

О КОМПАНИИ: 

Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի (ԵՀՀ) առաքելությունն է հզորացնել մարդկանց` հասնելու էական փոփոխությունների սոցիալական արդարության և տնտեսության ոլորտներում և իրականացնել ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքն և կյանքը: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.epfarmenia.am։