Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Հաշվապահական Թիմի Ղեկավար
Это объявление было просмотрено
Компания: PC
Локация: Երևան, Армения
Крайний срок: 24 Դեկտեմբերի 2024

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահական թիմի ղեկավարի։

«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունն իր գործունեության 11 տարիների ընթացքում հասցրել է ունենալ մեծ ձեռքբերումներ և վստահելի գործընկերներ ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային շուկաներում և եթե Դուք փնտրում եք աշխատանք, որը կտա Ձեզ մեծ հնարավորություններ և արտոնություններ ապա կարող եք դիմել հենց Փարվանյան Քոնսալթինգ։
- Հաշվապահական խմբի ղեկավարը հանդիսանալու է կառավարման խորհրդի անդամ;
- Հաշվապահական խմբի ղեկավարը օգտվելու է մասնագիտական ապահովագրության, վերահսկողության և պատասխանատվության հստակ ձևավորված համակարգերից;
- Հաշվապահական խմբի ղեկավարները մշտապես ունեն ընկերության ֆինանսավորմամբ մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություն;
- Հաշվապահական խմբի ղեկավարները ըստ աշխատանքի ծանրաբեռնվածության ստանում են եռամսյակային բոնուսներ;
- Փորձագետի հաշվապահի որակավորում ունեցող խմբի ղեկավարները անկախ աշխատավարձից և բոնուսներից կստանան նաև խրախուսանքներ;
- Հաշվապահական խմբի ղեկավարների համար մշակվում է նաև օպցիոնի պայմանագիր;
- Ընկերությունը աշխատակիցներին տրամադրում է նաև հավելյալ վճարովի արձակուրդի օրեր:

ОБЯЗАННОСТИ: 

- Հարկային, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրության և ՖՀՄՍ-ների համաձայն;
- Հարկային (ԱԱՀ, ակցիզային հարկ, եկամտային հարկ, շրջանառության հարկ, շահութահարկ), ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում;
- Հաշվապահական խմբի աշխատանքների կազմակերպում և վերահսկում, հանձնարարականների ներկայացում, ժամկետների սահմանում և կոորդինացում;
- Գործընկերների հետ մշտական հաղորդակցության ապահովում, սպասարկման որակի ապահովման աշխատանքների իրականացում;
- Գործընկերներին հարկային, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների հետ կապված խորհրդատվության տրամադրում;
- Գործընկերների հարկային կամ այլ ստուգման գործընթացներին մասնակցության ապահովում;
- Գործառնական ծրագրերում (ՀԾ, e-invoicing և այլն) կատարված գրանցումների պարբերական մոնիթորինգ, ըստ անհրաժեշտության՝ ստուգումների և ուղղումների կատարում;
- Ըստ անհրաժեշտության գործառնական ծրագրերում (ՀԾ, e-invoicing և այլն) գրանցումների կատարում;
- Շահութահարկի ամենամսյա կանխատեսումների իրականացում և ներկայացում Գործընկերներին;
- Ըստ անհրաժեշտության համաձայնեցված ձևաչափով և պարբերականությամբ գործընկեր կազմակրեպություններին հաշվետվությունների ներկայացում;
- Բանկերի, պետական մարմինների և Գործընկերների հետ աշխատանքի համակարգում և կոորդինացում;
- Ընկերության այլ ստորաբաժանումների հետ համագործակցություն, ինչպես նաև իր կողմից վերջիններիս փոխանցված առաջադրանքների կատարման սահմանված ժամկետների վերահսկում;
- Հեռավար աշխատակիցների ներգրավվածության բարձրացում, աշխատանքի կոորդինացում և վերահսկում, արդյունավետության գնահատում և ներկայացում
- Ըստ անհրաժեշտության՝ ընթացիկ հարցերի քննարկում թիմի անդամների, ինչպես նաև Գործընկերների հետ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- 3+ տարիների մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀՀ հարկային օրենսդրության իդեալական իմացություն;
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն;
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք, որոնք ունեն համապատասխան փորձ և որակավորում, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մինչ վերջնաժամկետի ավարտը ******.**********@********.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը ("Հաշվապահական Թիմի Ղեկավար"):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 

Հաշվապահական ընկերություններում 3+ տարիների աշխատանքային փորձ ունեցող մարդիկ

О КОМПАНИИ: 

We provide consulting services to over 300 businesses.