Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Հեռախոսազանգերի Կենտրոնի Ղեկավար
Это объявление было просмотрено
Компания: ID Bank
Локация: Երևան, Армения
Длительность: Երկարաժամկետ` 3 ամիս փորձաշրջանով
Дата начала: Հնարավորինս շուտ
Крайний срок: 12 ապրիլի, 2020

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Հեռախոսազանգերի Կենտրոնի Ղեկավարի թափուր հաստիքի համար փնտրում է փորձառու և հմուտ թեկնածու, որը պատասխանատու կլինի ստորև նշված պարտականությունները կատարելու համար:

ОБЯЗАННОСТИ: 

- Կազմակերպել/ ապահովել բաժնի ամենօրյա անխոչընդոտ աշխատանքը;
- Ստուգել և հաստատել Կենտրոնի կողմից իրականացվող գործարքները;
- Իրականացնել WEB chat, Viber համակարգերով, էլեկտրոնային տարբերակներով տրամադրվող տեղեկատվության վերահսկում և արժանահավատության ստուգում;
- Ներկայացնել հաշվետվություններ իրականացված գործարքների, վաճառքների, սպասարկած հաճախորդների մասով;
- Իրականացնել վաճառքների բազաների, սկրիպտների մշակում, կատարողական ցուցանիշների ապահովում;
- Հաճախորդներին տրամադրել համալիր տեղեկատվություն;
- Ապահովել աշխատակիցների ներգրավման և ուսուցման գործընթացին ակտիվ ներգրավվածություն;
- Իրականացնել Կենտրոնի աշխատակիցների KPI-ի մշակում, կատարողականների ապահովում;
- Իրականացնել աշխատակիցների հերթափոխերի կազմում, հերթափոխային աշխատանքի կազմակերպում;
- Կատարել բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 2-ը համապատասխան ոլորտում;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Վաճառքի հմտություններ;
- Թվային հմտություններ,;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Առաջնորդման հմտություններ;
- Համագործակցելու և բանակցելու ունակություն։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Հեռախոսազանգերի Կենտրոնի Ղեկավար»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։ 

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ:

ВЛОЖЕНИЯ:

ВЛОЖЕНИЯ Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip

О КОМПАНИИ: 

"ID Bank" CJSC was founded in 1990 as "Anelik Bank" Limited Liability Company and was renamed to "ID Bank" CJSC since 04 June 2018. The Bank provides the customers with personalized digital solutions. To learn more about the Bank, please visit: https://idbank.am//.

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ՝ https://idbank.am//: