Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Հետազոտող, Սոցիալ-տնտեսական Հետազոտությունների Վերլուծաբան
Это объявление было просмотрено
Компания: AMPERA
Локация: Երևան, Армения
Длительность: Մշտական
Дата начала: 01 մայիսի, 2022
Крайний срок: 30 ապրիլի, 2022

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնին աշխատանքի է հրավիրում հետազոտող/ սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբանի: Հետազոտողն իրականացնում է սոցիալ-տնտեսական հետազոտություններ, այդ թվում` շուկայական հետազոտություններ, տնտեսության տարբեր ճյուղերի, ոլորտների կամ բնագավառների հետազոտություններ` Հայաստանի, առանձին տարածաշրջանի, համայնքի կամ բնակավայրի մասշտաբով: Հետազոտողը գործի բերմամբ շփվում է հանրության ամենատարբեր խմբերի հետ, այդ թվում` կառավարության անդամների և տարբեր պետական պաշտոնյաների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների, ֆերմերների, ոլորտային փորձագետների, սպառողների և այլ անձանց ու խմբերի հետ: Հետազոտողի աշխատանքը զուգակցվում է գործուղումներով, ճանապարհորդություններով, երբեմն` գիշերակացով: Տարբեր հետազոտական ծրագրերում, կախված թեմայից, ժամկետից և բովանդակությունից, հետազոտողը կարող է հանդես գալ որպես հետազոտական թիմի ղեկավար կամ թիմի անդամ:

ОБЯЗАННОСТИ: 

- Հավաքագրել հետազոտական տվյալներ տեղեկատվության առաջնային աղբյուրներից` կիրառելով տվյալների ստացման տարբեր մեթոդներ, այդ թվում` դեմ առ դեմ անհատական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակագրություն;
- Հավաքագրել հետազոտական տվյալներ տեղեկատվության երկրորդային աղբյուրներից` օգտագործելով տվյալների ստացման բոլոր տպագիր և օնլայն ռեսուրսները, այդ թվում` պաշտոնական վիճակագրության նյութեր, օնլայն վիճակագրական բազաների տվյալներ, հետազոտական կառույցների և փորձագետների կողմից հեղինակած հետազոտությունների հաշվետվություններ, ԶԼՄ-ների, տարբեր պետական և ոչ պետական կառույցների և կազմակերպությունների վեբ-կայքերում առկա տեղեկատվություն և այլն;
- Իրականացնել հավաքագրված հետազոտական տվյալների և տեղեկատվության դասակարգում, ամփոփում, վերլուծություն:
- Պատրաստել վերլուծական հաշվետվություն, պատրաստել և ներկայացել պրեզենտացիաներ;
- Վերը թվարկված գործառույթների իրականացումից հետո, ազատ աշխատաժամանակի առկայության պայմաններում, տնօրեններից որևէ մեկի հանձնարարությամբ մասնակցել ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և կատարել ծրագրերի ղեկավարների կողմից դրված առաջադրանքներ՝ սեփական հմտությունների և մասնագիտական ունակությունների սահմաններում։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, վիճակագրության և/ կամ սոցիոլոգիայի բնագավառներում;
- Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքային փորձ;
- Հայաստանի տնտեսության լավ իմացություն, գլոբալ տնտեսական հարաբերությունների ընդհանուր պատկերացում;
- Անգլերենի սահուն իմացություն՝ գրավոր և բանավոր;
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel և PowerPoint-ի գերազանց տիրապետման մակարդակով:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **********@**********.** և **********@**********.** էլ. հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հետազոտող, սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբան»):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Բանակցային` կախված հավակնորդի փորձից և որակավորումից:

ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 

Պահանջվող որակավորումներին համապատասխանող բոլոր անձինք

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

Վճարվող փորձաշրջան՝ 2-3 ամիս կամ 1-2 հետազոտական աշխատանք:

О КОМПАНИИ: 

«ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնին» բիզնես խորհրդատվական ընկերություն է, Հայաստանի բիզնես խորհրդատվության ծառայությունների շուկայի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը մասնագիտացած է ծրագրերի մոնիտորինգի և գնահատման, սոցիալ-տնտեսական հետազոտությունների, հանրային հարցումների, բիզնես և ներդրումային ծրագրերի մշակման, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման մեջ: Ընկերության պատվիրատուների մեջ են Հայաստանի կառավարությունը, միջազգային դոնոր կազմակերպությունները (Համաշխարհային Բանկ, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ, Ավստրիական Զարգացման Գործակալությունը, Վորլդ Վիժնը, և այլն), զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամները և ՀԿ-ները, տասնյակ հայկական և արտերկրյա մասնավոր ընկերություններ: Կազմակերպության մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ` հետևելով հետևյալ հղմանը՝ www.ampartners.am: