Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Հետգործառնական Բաժնի Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: CARD AgroCredit UCO
Локация: Աշտարակ, Արագածոտնի մարզ, Армения
Крайний срок: 05 մայիսի, 2022

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն փնտրում է Հետգործառնական բաժնի մասնագետ:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրերի պատրաստում;
- Իրականացնել գրավի պայմանագրերի կազմում և դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում;
- Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր;
- Իրականացնել վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Աշխատանքային փորձը ՀՀ բանկային համակարգում ցանկալի է;
- Հիմնական hամակարգչային հմտություններ; ՀԾ Բանկ 4.0-ի իմացությունը ցանկալի է;
- Աշտարակ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչ լինելը կդիտվի որպես առավելություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը («Հետգործառնական բաժնի մասնագետ»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ «Աշտարակ» մասնաճյուղի գրասենյակ. հասցեն՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Աշտարակեցի փ. 12-32ա։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից

О КОМПАНИИ: 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://agrocredit.am/about-us/: