Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Հոգեկան Առողջությանն Ուղղված Ծրագրերի Վերաբերյալ Հետազոտության Հրավեր
Это объявление было просмотрено
Компания: Armenian Spiritual Revival
Локация: Երևան, Армения
Длительность: Մինչև երեք ամիս, կախված հետազոտության ծավալից
Дата начала: 01 Ապրիլի 2025
Крайний срок: 19 Մարտի 2025

ТИП РАБОТЫ: 

Հետազոտություն

ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» հրավիրում է հոգեկան առողջության ոլորտի (հոգեբանություն, սոցիալական աշխատանք) գիտնականների ու մասնագետների, ինչպես նաև մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերի ուսանողների՝ դիմելու անհատապես կամ թիմով հետազոտություն իրականացնելու համար։

Հետազոտության նպատակերն են.
- Քարտեզագրել և համեմատել 2023 թվականից Հայաստանում իրականացված հոգեկան առողջության ծրագրերը և նախաձեռնությունները։
- Գնահատել դրանց արդյունավետությունը հոգեկան առողջության վերականգնման, տոկունության և համայնքային բարեկեցության խթանման տեսանկյունից։
- Բացահայտել ուժեղ կողմերը, բացերը և լավագույն փորձը հետճգնաժամային միջավայրում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար։

Ակնկալվող արդյունքները.
- Մոտ 25 էջանոց ամբողջական հետազոտական զեկույց (հայերեն), որը պետք է ներառի ամփոփագիր և արդյունքների մանրամասն վերլուծություն։
- Հետազոտությունը պետք է պարունակի վիճակագրական տվյալներ, որակական եզրակացություններ և համեմատական վերլուծություն վերաբերելի ծրագրերի արդյունքների վերաբերյալ։
- Կիրառելի առաջարկություններ ապագա ծրագրերի բարելավման և ընդլայնման համար, հիմնված հավաքագրված տվյալների վրա։
- Ուղեկցող սահիկաշար՝ չարթերի և կարևոր տեղեկությունների հակիրճ ներկայացմամբ։

Ովքեր կարող են դիմել.
- Հոգեկան առողջության, հոգեբանության և սոցիալական աշխատանքի ոլորտի փորձագետներ և հետազոտողներ։
- Համալսարանական դասախոսներ, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի ուսանողներ համապատասխան մասնագիտությամբ։
- Անհատ հետազոտողներ կամ խմբեր (մինչև 3 անդամ), որոնք հետաքրքրված են տրավմայի հաղթահարման և հոգեսոցիալական աջակցության ուսումնասիրությամբ։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

- Մինչև 1000 բառ ծավալով հետազոտական առաջարկ, որը պետք է ներառի հետազոտության շրջանակը, մեթոդաբանությունը, ենթադրյալ ժամանակացույցը և պահանջվող բյուջեն։ Բյուջեն պետք է ներառի դաշտային աշխատանքի իրականացման կարիքները և ժամանակացույցը։
- Հետազոտական թիմի անդամների կենսագրականները (CV)։
- Նախկին ուսումնասիրությունների փորձը հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ (առկայության դեպքում), որը կդիտվի առավելություն։

Դիմումի փաթեթն ուղարկել․ ******@*******.** էլ․ հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Հետազոտական ծրագիր»։

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրել ******@*******.** հասցեով։

Սպասում ենք ձեր նորարարական առաջարկներին և ակնկալում համատեղ առաջ մղել հոգեկան առողջության հետազոտությունները Հայաստանում։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Հիմնադրամի մասին

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» առա­քելու­թյունն է զարկ տալ հոգևոր-հոգեբանական վերա­կանգնմանը՝ համադրելով հոգեբանության ժամանա­կակից մեթոդները հայ ժողովրդի գոյաբանական պատմության և Հայ Եկեղեցու ավանդույթների հետ։

Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրա­վիճակ­նե­րում հոգեկան առողջության վերականգնման մա­սին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգևոր-հոգեբա­նա­կան» լուծումներ։

Հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: