Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ինֆո Խորհրդատու
Это объявление было просмотрено
Компания: EvocaBank
Локация: Վանաձոր, Լոռու մարզ, Армения
Крайний срок: 13 հուլիսի, 2020

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Էվոկաբանկը Ինֆո Խորհրդատուի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում;
- Տրամադրել հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության;
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդների;
- Իրականացնել բանկային պրոդուկտների վաճառք:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն;
- MS Word և MS Excel ծրագրերի իմացություն; ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինֆո խորհրդատու»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում:

О КОМПАНИИ: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :