Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ինժեներ
Это объявление было просмотрено
Компания: R2E2 Fund
Локация: Երևան, Армения
Крайний срок: 28 մայիսի, 2022

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը (ՀՎԷԷ) աշխատանքի է հրավիրում ինժեների:

ОБЯЗАННОСТИ: 

- Մասնակցել տեղանք այցելություններին;
- Իրականացնել էներգետիկ ուսումնասիրություն;
- Մասնակցել էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին;
- Մասնակցել հիմնադրամի կողմից կազմակերպվող սեմինարներին, թրեյնինգներին;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության;
- Սերտորեն մասնակցել ինժեներա-տեխնիկան խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեների որակավորմամբ;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր;
- Մաթեմատիկաի և ֆիզիկայի խորը իմացություն;
- Համակարգչային գիտելիքների իմացություն (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst);
- Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն;
- Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերդության սկզբունքով;
- Ժամանակի կառավարման կարողություն;
- Նախաձեռնողականություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչ վերջնաժամկետի ավարտը:
Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Հեռ` (37410) 588 011
Էլ. փոստ՝ **@****.**
Կայք` www. r2e2.am
Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ Աննա Մանվելյան:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստելու համար: ՀՎԷԷ հիմնադրամի գլխավոր նպատակներն են.
- Նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը;
- Խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը;
- Մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ;
- Պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր;
- Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը: