Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ինժեներ-մեխանիկ/ Չափագրման և Նախագծման Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: Optimum Energy
Локация: Երևան, Армения
Крайний срок: 02 սեպտեմբերի, 2020

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Ինժեներ-մեխանիկ/ Չափագրման և նախագծման մասնագետը պատասխանատու է կազմակերպության կողմից իրականացվող նախագծերի իրականացման համար անհրաժեշտ չափագրման, տարածքների և տանիքների ուսումնասիրության և դրա արդյունքում կազմակերպության կողմից պահանջվող չափորոշիչներով և ստանդարտներին համաձայն հաշվարկների և նախագծերի կատարման և ներկայացման համար:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել արևային ՖՎ համակարգերի կառուցման համար չափագրման, տարածքի և տանիքների ուսումնասիրության և նախագծման աշխատանքներ՝ հաստատված նորմերի համաձայն;
- Իրականացնել տեխնիկական բոլոր տեսակի պարտականությունները;
- Կազմել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ;
- իրականացնել աշխատանքը՝ համաձայն համապատասխան տեխնիկական փաստաթղթերի;
- Առաջարկել ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծում, աշխատանքի բարելավման նպատակով նոր մոտեցումներ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ չափագրման և նախագծման բնագավառում;
- AutoCAD ծրագրի գործնական իմացություն, տիրապետում: Այլ ինժեներական և նախագծային ծրագրերի իմացությունը խրախուսվում է;
- Ինժեներական աշխատանքների գործնական իմացություն;
- Թիմային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների հմտություններ;
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Պատրաստակամություն աշխատել անհրաժեշտության դեպքում չպլանավորված և առաջացած խնդրի անհապաղ լուծում պահանջող ճկուն աշխատանքային ռեժիմով;
- Շին հրապարակում, փոշոտ վայրերում, դաշտային պայմաններում աշխատելու ունակություն;
- Բարձրության պայմաններում, շենքերի և շինությունների տանիքների վրա աշխատելու ունակություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Դիմելու համար ինքնակենսագրություններն ուղարկել **@*************.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինժեներ-մեխանիկ/ Չափագրման և Նախագծման Մասնագետ»):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

«Օպտիմում Էներջի» ՍՊԸ նախագծում և իրականացնում է արևային ջրատաքացման համակարգեր: Մանրամասների համար հետևեք հղմանը՝ http://www.optimumenergy.am/ .