Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Իրավաբան
Это объявление было просмотрено
Компания: EvocaBank
Локация: Երևան, Армения
Крайний срок: 15 Դեկտեմբերի, 2019

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Էվոկաբանկը փնտրում է Իրավաբան, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

ОБЯЗАННОСТИ: 

- Գրավադրման օրինականության ստուգում, խախտումների մասին եզրակացության տրամադրում;
- Բանկի դատական գործընթացների սպասարկում` Բանկի հայցերի, բողոքների, գանգատների նախագծերի, ինչպես նաև Բանկի դեմ ներկայացված հայցերի վերաբերյալ պատասխանների, բողոքների, գանգատների նախագծերի պատրաստում, դատական ներկայացուցչության իրականացում;
- Դատական գործերի քննության արդյունքների ամփոփում, վերլուծում և ներկայացում;
- Բանկի կողմից կնքվող պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում;
- Սահմանված ժամկետներում բաժնի գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն մասնագիտական (իրավագիտական) կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես իրավաբան բանկային - ֆինանսական համակարգում;
- ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, բանակցություններ վարելու հմտություններ;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Իրավաբան»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ:

О КОМПАНИИ: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :