Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Իրավաբան-օրենսդրական Նախագծերի Վերլուծաբան
Это объявление было просмотрено
Компания: Artcompany
Локация: Երևան, Армения
Крайний срок: 08 July 2023

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Արտքոմփանի ՍՊԸ-ն փնտրում է Իրավաբան-օրենսդրական Նախագծերի Վերլուծաբան:

ОБЯЗАННОСТИ: 

- Մատուցել իրավաբանական աջակցություն՝ իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով;
- Ուսումնասիրել և վերլուծել առաջադրված իրավական խնդիրները և հարցերը, դրանց հիման վրա ներկայացնել բարելավման կամ լուծման առաջարկներ:Հանրային և մասնավոր իրավունքի ոլորտում ստեղծարար գործունեություն, նոր իրավական ակտերի նախագծերի պատրաստում, փոփոխությունների նախագծերի պատրաստում;
- Մշակել և պատրաստել իրավական փաստաթղթեր՝ պայմանագրեր, համաձայնագրեր, ակտեր, լիազորագրեր;
- Ուսումնասիրել e-draft.am, e-gov.am և նմանատիպ իրավական ակտերի նախագծերի կայքերը՝ քաղաքաշինության և կառուցապատման ոլորտի վերաբերյալ նախագծերը, նոր օրենսդրական նախագծերը, փոփոխությունները և դրանցից բխող իրավական հետևանքները, կազմել հաշվետվություններ դրանց գծով;
- Ուսումնասիրել datalex.am կայքը՝ քաղաքաշինության և կառուցապատման ոլորտում առկա դատական ակտերի վերաբերյալ կազմել հաշվետվություններ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լավ իմացություն;
- Բաժնետիրական, սնանկության ոլորտի օրենսդրության իմացությունը կդիտվի առավելություն;
- Աշխատանքային փորձ չունենալու դեպքում՝ մեծ ցանկություն և պայքարելու ձգտում՝ սովորելու և փորձառություն ձեռք բերելու համար;
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;
- MS office փաթեթի իմացություն;
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն;
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել ************@*****.*** էլ․ հասցեին:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Աշխատավարձը՝ մրցակցային՝ կախված անձնական ու գործնական հմտություններից:

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

Աշխատանքը ենթադրում է երկարաժամկետ կտրվածքով հարաբերություններ, ստեղծարար ու հետաքրքիր գործունեություն, նոր իրավամտածողություն ու մշակույթ:

О КОМПАНИИ: 

"Արտքոմփանի" ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ոլորտը կառուցապատումն ու շինարարությունն է: 
"Արտքոմփանի" ՍՊԸ-ն նպատակ ունի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կառուցել միայն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույցներ, որոնց այցեքարտը կլինի  կառույցների ինչպես շինարարության որակը, այնպես էլ աշխատանքները ժամանակին ավարտելը: "Արտքոմփանի" ՍՊԸ-ի արտադրանքից օգտվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները կունենան ոչ միայն լավ շքեղ բնակարաններ, այլ նաև կյանքի տարբերվող որակ, որը կտան բազմակողմանի հաշվարկված միջազգային չափանիշներին համապատասխանող համալիրները: