Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Խնդրահարույց Վարկերի Վերադարձման Մասնագետ Երևանում և ՀՀ մարզերում
Это объявление было просмотрено
Компания: EvocaBank
Локация: Երևան, Армения
Длительность: Մշտական
Крайний срок: 21 մարտի, 2022

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Էվոկաբանկը փնտրում է խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում և ՀՀ մարզերում:

ОБЯЗАННОСТИ: 

- Կապ հաստատել և բանակցել հաճախորդների հետ վարկային պարտավորությունների կատարման նպատակով;
- Կատարել այցելություն խնդրահարույց հաճախորդներին` ըստ հասցեների;
- Պահպանել հետադարձ կապ հաճախորդների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Իրականացնել հաճախորդների վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` բանկում, ԴԱՀԿ ծառայությունում, իրավապահ մարմիններում կամ անվտանգության ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ;
- Ստրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ֆիզիկական պատրաստվածություն;
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայություն;
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*****.** էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում և ՀՀ մարզերում»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ:

О КОМПАНИИ: 

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Այն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի է առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում, և Էվոկաբանկը պատրաստ է դրան: Էվոկաբանկի մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.evocabank.am: