Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Կորպորատիվ Վարկավորման Խմբի Վերլուծաբան
Это объявление было просмотрено
Компания: ID Bank
Локация: Երևան, Армения
Крайний срок: 31 մարտի, 2023

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, կազմել համապատասխան հաշվետվություններ, տալ հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնել գործը իրավասու մարմնի հաստատմանը;
- Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով;
- Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնել վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ;
- Ըստ անհրաժեշտության աջակցել աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին, մասնակցել մասնագիտական սեմինարների պատրաստման և ուսուցման գործընթացին;
- Ըստ անհրաժեշտության գործուղվել այլ մասնաճյուղեր՝ աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ՝ Excel -ի լավ իմացություն; LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում;
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն;
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ. փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Կորպորատիվ վարկավորման խմբի վերլուծաբան»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

Դիմում-հայտ՝ https://tinyurl.com/IDBank-Application

О КОМПАНИИ: 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990 թվականին որպես «Անելիք Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և 2018 թվականի հունիսի 04-ից վերանվանվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ։ Բանկը հաճախորդներին տրամադրում է անհատականացված թվային լուծումներ։ Բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ https://idbank.am//: