Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Մասնագիտական Կողմնորոշման Միջոցառման Համակարգող
Это объявление было просмотрено
Компания: SDA
Локация: Երևան, Армения
Крайний срок: 30 Jun 2020

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Ծրագրի շրջանակներում սույն տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է համակարգել Գորիսում և Ստեփանավանում կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման միջոցառումները: Մասնավորապես, ակնկալվում է Անասնաբույժ ու Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվական և գովազդային միջոցառումներ իրականացնել՝ աշակերտների մոտ նշված մասնագիտությունների նկատմամբ հետքրքրություն բարձրացնելու, ինչպես նաև ապագա մասնագիտության մեջ կողմնորոշվելու խրախուսման նպատակով:

ОБЯЗАННОСТИ: 

Ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման միջոցառման համակարգողը պետք է իրականացնի հետևյալ գործողություները.
- Կազմակերպել հանդիպումներ աշակերտների փոքր խմբերի հետ Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջներում;
- Կազմակերպել մասնագիտական վարպետաց դասեր մասնակիցների ակտիվ ներգրավմամբ;
- Կազմակերպել այցելություններ գործընկեր գործատուների ֆերմաներ՝ տեղում անասնաբույժի մասնագիտության առանձնահատկություններին ծանոթացնելու համար;
- Ներգրավել ՄԿՈՒ հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ուսանողներին իրենց փորձը կիսելու և ներկայացնելու համար;
- Համակարգել անիմացիոն սոցիալական հոլովակի մշակման և պատրաստման աշխատանքները՝ համապատասխան մասնագիտացված կազմակերպության ներգրավմամբ:
- Միջոցառման համակարգողի կողմից ակնկալվում է նախապես համաձայնեցնել բոլոր գործողությունները ծրագրային թիմի հետ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում;
- Մասնագիտական կողմնորոշման միջոցառումների կազմակերպման փորձ;
- Գրելու վարժ հմտություններ;
- Հաղորդակցման հմտություններ;
- Հայերեն լեզվի լավ իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Դիմելու համար խնդրում ենք մինչ վերջնաժամկետը ուղարկել ինքնակենսագրականը (CV) (ոչ ավել, քան 2 էջ) և լրացրած կից ֆինանսական առաջարկը Ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանին *.************@*********.*** էլ. հասցեով՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մասնագիտական Կողմնորոշման Միջոցառման Համակարգող»):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ВЛОЖЕНИЯ:

ВЛОЖЕНИЯ Fin Proposal_Arm - EU_Fin Proposal_Coordinator_Arm.doc.doc ВЛОЖЕНИЯ Fin Proposal_Eng - EU_Fin Proposal_Coordinator_Eng.docx.docx ВЛОЖЕНИЯ ToR_Arm - ToR_Promotion_Event_Coordinator_arm.doc.doc ВЛОЖЕНИЯ ToR_Eng - ToR_Promotion_Event_Coordinator_eng.docx.docx

О КОМПАНИИ: 

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, համագործակցելով Շվեյցարիայի Եկեղեցու Օգնություն (HEKS/EPER) կազմակերպության և Կիրառական Գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի հետ, իրականացնում է գյուղատնտեսության ոլորտում «Մասնագիտական Կրթության և Ուսուցման Զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Գորիսի Պետական Գյուղատնտեսական քոլեջին և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղին (միակ գյուղատնտեսական հաստատությունները Սյունիքի մարզում) զարգացնել գործնական ՄԿՈՒ-ն Անասնաբույժ/անասնաբույծի և Կաթի տեխնոլոգի մասնագիտությունները ըստ ՀՀ Սյունիքի մարզին բնորոշ տեղական պահանջների: