Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Մեդիագրագիտության Մասնագետ-Ծրագրերի Համակարգող
Это объявление было просмотрено
Компания: ՄՆԿ
Локация: Երևան, Армения
Крайний срок: 25 մարտի, 2023

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

ՄՆԿ-ն փնտրում է մեդիագրագիտության մասնագետ-ծրագրերի համակարգողի, որը կմիանա ՄՆԿ թիմին և կկազմակերպի և կկառավարի մեդիագրագիտության տարածման ուղղությամբ տարվող աշխատանքները և կշարունակի կազմակերպության՝ ոլորտում ավելի քան 10 տարվա ակտիվ ջանքերը։ Պաշտոնը ենթադրում է հաշվետու լինել գործադիր տնօրենին և սերտորեն համագործակցել կազմակերպության այլ բաժինների հետ։

ОБЯЗАННОСТИ: 

- Մշակել ու իրականացնել մեդիագրագիտության խթանմանն ուղղված տարբեր գաղափարներ, ուղղության զարգացման հայեցակարգեր՝ կիրառելով ստեղծագործական, նորարարական ու ինտերակտիվ մեթոդներ;
- Մշակել մեդիագրագիտության թեմայով բազմազան նյութեր (հոդվածներ, հետազոտություններ, ձեռնարկներ, խաղեր, հաղորդումներ) և դրանք պատրաստելու ընթացքում ներգրավել այլ մասնագետների;
- Նախաձեռնել և համակարգել հանրակրթության մեջ մեդիագրագիտության ինտեգրմանն ուղղված գործողություններ՝ ակտիվ համագործակցելով պետական և ոչ պետական մարմինների գործընկերների ու մասնագետների հետ;
- Պլանավորել ծրագրերի գործողությունները, պատրաստել հաշվետվություններ, համակարգել ծրագրերի փաստաթղթերը, աշխատել տեղացի և միջազգային գործընկերների հետ;
- Կազմակերպել և անցկացնել մեդիագրագիտության դասընթացներ ինչպես դասավանդողների, այնպես էլ տարբեր այլ խմբերի (ՔՀԿ ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ, դպրոցականներ և ուսանողներ, ծնողներ, հանրային ու քաղաքական գործիչներ, լրագրողներ) համար՝ հիմնվելով ՄՆԿ կողմից մշակված բազմաթիվ նյութերի վրա, պատրաստ լինել հանդես գալ դասավանդողի դերում;
- Մասնակցել երկրում մեդիագրագիտության ու մեդիակրթության ռազմավարական մոտեցումների ու փաստաթղթերի մշակմանը;
- Զարգացնել համագործակցային հարաբերությունները ԿԳՄՍ նախարարության, պետական այլ կառույցների, միջազգային ու տեղական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ՝ մեդիագրագիտության տարածման ուղղությամբ;
- Հետևել այս դաշտում միջազգային զարգացումներին և ծրագրերին, զարգացնել հարաբերությունները ոլորտում ակտիվ միջազգային կառույցների ու գործընկերների հետ։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտում;
- Մեդիա և/ կամ կրթության դաշտի ծրագրերի համակարգման առնվազն 5 տարվա փորձ;
- Միջազգային գործընկերների հետ աշխատանքի փորձ;
- Խորքային գիտելիք Հայաստանի մեդիա դաշտի, դրա հիմնական խնդիրների, հանրային ընկալումների ու մեդիա սպառման միտումների մասին;
- Պատկերացում մեդիագրագիտության, դրա տարածման միջազգային ու տեղական փորձի մասին;
- Խորքային պատկերացում Հայաստանում կրթության ոլորտի, վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների ու խնդիրների մասին;
- Դասընթացների մշակման և դասավանդման փորձ;
- Մեդիագրագիտության ոլորտի նախաձեռնություններին և ծրագրերին մասնակցության փորձը ցանկալի է;
- Ինքնուրույն աշխատանքի պատրաստակամություն, նախաձեռնողականություն, քննադատական մտածողություն, հաղորդակցական, կազմակերպչական հմտություներ, թիմային աշխատանքի պատրաստակամություն;
- Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն; ռուսերենի իմացությունը ցանկալի է։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ներկայացնել *********@****************.** էլեկտրոնային հասցեով` թեմա դաշտում նշելով “medialiteracy” բառը։ Երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը Հայաստանի մեդիա ոլորտում աշխատում է շուրջ 24 տարի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://mediainitiatives.am/: