Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ներմուծման Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: Atenk
Локация: Երևան, Армения
Крайний срок: 24 հոկտեմբերի, 2020

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Աթենք ընկերությունը փնտրում է նոր գիտելիքների ձգտող, ոլորտով հետաքրքրված, բանակցել սիրող թեկնածուի ներմուծման ոլորտում աշխատելու համար:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել պահանջվող ապրանքատեսականու գծով ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն;
- Ներգրավել նոր գործընկերներ և վարել գործարար բանակցություններ;
- Կազմել հարցումներ և ձևակերպել պատվերներ;
- Իրականացնել և վերահսկել մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացները;
- Իրականացնել լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն;
- Կատարել բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում;
- Պատրաստել ճանապարհատրանսպորտային փաստաթղթեր;
- Կազմակերպել և վերհսկել ներմուծման ողջ գործընթացը;
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն տնտեսագիտական/ տեխնիկական կրթություն;
- Աշխատանքային փորձ ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտում;
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն;
- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ);
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն;
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ;
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն;
- Ժամանակի կառավարման հմտություններ։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներմուծման Մասնագետ») կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

«Աթենք» ՍՊԸ հիմնադրվել է 1993 թ.: Ներկայումս Աթենքը շուկայում ներկայացնում է ավելի քան 150 ապրանքատեսակ: