Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ներմուծումների Պլանավորման Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: Spayka
Локация: Երևան, Армения
Крайний срок: 16 ապրիլի, 2022

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Սպայկա ընկերությունը փնտրում է թեկնածու՝ ներմուծումների պլանավորման բաժնում իրականացնելու մասնագետի աշխատանքը:

ОБЯЗАННОСТИ: 

- Համաձայն Ընկերության վաճառքների իրականացման ռազմավարության մասնակցել ցանկացած տիպի գյուղմթերքի, փաթեթավորման և պահեստավորման հետ կապված օժանդակ նյութերի ձեռքբերման, ներմուծման և արտահանման պլանավորման աշխատանքների կազմակերպման գործընթացին;
- Կազմակերպել արտաքին շուկաներից ցանկացած տիպի գյուղմթերքի, փաթեթավորման և պահեստավորման հետ կապված օժանդակ նյութերի ներմուծման գործընթացը;
- Առաջարկվող ապրանքների գնի որակի, ծավալների վերաբերյալ կատարել շուկաների ուսումնասիրություն;
- Հանդիպել խոշոր ֆերմերային տնտեսությունների, մատակարարների և մթերող-արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ;
- Կնքել գյուղմթերքի ներմուծման և մատակարարման պայմանագրեր;
- Ուսումնասիրել և համադրել արտաքին շուկայում նմանատիպ ապրանքատեսակներ (գյուղմթերք) առաջարկող կազմակերպությունների առաջարկները;
- Հետևել ներմուծված գյուղմթերքի որակական հատկանիշներին, անհրաժեշտության դեպքում մատակարարված ապրանքի որակի վերաբերյալ տալ եզրակացություններ և մեկնաբանություններ;
- Հետևել արտահանվող գյուղմթերքի վաճառքների ծավալներին, սպառողների կողմից ներկայացվող առարկություններին՝ կապված գյուղմթերքի որակական հատկանիշների հետ;
- Օտարերկրյա մատակարարների հետ բանակցել ներմուծվող գյուղմթերքի գնի վերաբերյալ, հետևել պայմանագրային պարտավորությունների ժամանակին և պատշաճ կատարմանը:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; պարսկերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- MS Office-ի իմացություն;
- Մաթեմատիկական (հաշվարկների) գիտելիքներ;
- Աշխատանքային փորձը սպասարկման կամ վաճառքի ոլորտում ցանկալի է;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը՝ պարտադիր լուսանկարով, ուղարկել **@******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում գրելով հաստիքի անվանումը («Ներմուծումների Պլանավորման Մասնագետ»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 70 44 44 հեռախոսահամարով:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային

О КОМПАНИИ: 

«Սպայկա» ՍՊԸ բեռնափոխադրող ընկերություն է, որը սկսել է իր գործունեությունը հայաստանյան շուկայում 2001 թվականին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.spayka.am: