Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Ներքին Աուդիտի Ղեկավար
Это объявление было просмотрено
Компания: Արմենիա Ինշուրանս/ Armenia Insurance
Локация: Երևան, Армения
Крайний срок: 17 նոյեմբերի, 2021

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության Ներքին աուդիտի ղեկավարը հաշվետու է ընկերության Խորհրդին և ներքին վերահսկողության ընդհանուր համակարգի պատասխանատուն է: Ներքին աուդիտի ղեկավարը անկախ է ընկերության այլ կառուցվածքային ստորաբաժանումներից և ապահովում է ներքին վերահսկողության անաչառությունը և արդյունավետ աշխատանքների իրականացումը։

ОБЯЗАННОСТИ: 

- Կազմակերպել, համակարգել և ղեկավարել ներքին աուդիտի ընթացիկ աշխատանքները;
- Իրականացնել ներքին աուդիտի խնդիրների և գործառույթների կատարման նկատմամբ վերահսկողություն;
- Կազմել ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրերը;
- Իրականացնել ստուգումներ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներում;
- Կազմել զեկուցագրեր և հաշվետվություններ ստուգումների արդյունքների հիման վրա և ներկայացնել ընկերության խորհրդի նախագահին և գլխավոր տնօրենին;
- Ներկայացնել Ընկերության և Ներքին աուդիտի գործունեության կառավարման բարելավման վերաբերյալ առաջարկություններ;
- Իրականացնել Ընկերության կանոնադրությամբ, ինչպես նաև ներքին իրավական այլ ակտերով սահմանված այլ գործառույթներ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն իրականացվող աշխատանքների և ֆունկցիոնալ պարտականությունների բնույթին համապատասխան;
- Առնվազն 3 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

ՆՇՈւՄ՝ Ներքին աուդիտի ղեկավարը պետք է հանձնի որակավորման քննություն և գրանցվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Ներկայացված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****************.** էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («Ներքին աուդիտի ղեկավար»)։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Կազմակերպությանը և գործունեությանը ծանոթանալու համար հետևեք հղմանը՝ www.armeniainsurance.am: