Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Օպերատոր-գանձապահ (երեկոյան հերթափոխ)
Это объявление было просмотрено
Компания: EvocaBank
Локация: Երևան, Армения
Крайний срок: 25 օգոստոսի, 2020

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք (երկուշաբթի - ուրբաթ` 18:00-21:30, շաբաթ` 10:00-17:30)

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Էվոկաբանկը Օպերատոր-գանձապահի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

ОБЯЗАННОСТИ: 

- Բացահայտել և բավարարել հաճախորդների կարիքները;
- Իրականացնել հաճախորդների սպասարկում;
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդների;
- Իրականացնել բանկային պրոդուկտների վաճառք:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում;
- ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն;
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես զգալի առավելություն;
- Հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Օպերատոր-գանձապահ (երեկոյան հերթափոխ)»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում, թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

О КОМПАНИИ: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :