Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на современный вид Открыть поиск Закрыть поиск
researcher-9
Հետազոտող
17 Июнь 2021
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Март 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Март 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Март 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Март 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Март 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Март 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Март 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Март 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Март 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Март 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Март 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Март 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Март 2026
tpagrich
Տպագրիչ
27 Март 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Март 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Март 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Март 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Март 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Февраль 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Март 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Март 2026
store-manger-feb26
Store Manger
20 Февраль 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Март 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Март 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Февраль 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Февраль 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Февраль 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Февраль 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվորուհի
03 Март 2026
Հետազոտող
Это объявление было просмотрено
Компания: Teach for Armenia
Локация: Երևան, Армения
Длительность: 6 ամիս
Дата начала: Շտապ
Крайний срок: 15 հուլիսի, 2021

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Կես դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակում է ուժեղացնել իր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը, և փնտրում է կես դրույքով «Հետազոտող», որը կօգնի կազմակերպությանը բարելավել իր մոտեցումը ուսուցիչների վերապատրաստման և ուսումնական ծրագրերի ձևավորման հարցում ՝ նրանց մեթոդաբանությունների մեջ հետազոտություն ինտեգրելով: Միևնույն ժամանակ, այս նույն անհատները հանդես կգան որպես «Դասախոսներ»՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման մոդուլներում: Համագործակցելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անձնակազմի հետ՝ Հետազոտողները կօգնեն հասնել հետևյալ արդյունքներին.
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատում, ըստ որի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի դասասենյակներում կիրականացվի փոփոխությունների վրա հիմնված ուսուցում (CBL)՝ որպես հետազոտության վրա հիմնված այլընտրանքային մեթոդաբանություն:
- Ունենալ ուսուցիչների վերապատրաստման մոդուլների վերանայված փաթեթ, որը հեշտությամբ կհամատեղի տեսական/հայեցակարգային մոդելներ, ինչպես նաև մեջբերումներ հետազոտությունների վրա հիմնված ուսումնական մեթոդաբանությունների հետ:
- Հավաքել և զարգացնել ակադեմիական ռեսուրսներ հայերենով՝ ենթատեքստային կրթական փիլիսոփայությունների շուրջ ուսուցումը հեշտացնելու համար:
- Իրականացնել թեմատիկ ուսումնասիրություններ ազդեցություն հաստատելու համար՝ օգտագործելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տվյալները:
- «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մեթոդաբանությունները համախմբող հրապարակումներ արված կրթության ոլորտում, հատկապես Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում:

Նշում. Հնարավոր է, որ հետազոտողները իրականացնեն առանձին առարկաների նախագծեր` հիմնված բովանդակության նախադրյալների վրա, ինչպիսիք են գրագիտության գնահատումն ու գործիքները կամ STEM-ի հետ կապված ռեսուրսները:

Թիմը՝
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Հետազոտողները» և «Դասախոսները» զեկուցելու են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ծրագրերի նախագծման ղեկավարին կամ Ուսումնառության և նորարարության բաժնի ղեկավարին: «Ուսումնառության և նորարարության» թիմը, Տարածաշրջանային թիմերի հետ համատեղ, պատասխանատու է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի ձևավորման համար: Այս թիմը վերահսկում է Ուսումնառության և նորարարության ղեկավարը, ով նաև ղեկավարում է Ծրագրերի նախագծման ղեկավարին, Աշակերտների առաջնորդության ղեկավարի, Նորարարության ղեկավարի, Առաջնորդության ուղիների զարգացման գծով ղեկավարի, ինչպես նաև Տվյալների և ներազդեցության գծով ղեկավարի հետ միասին: Հետազոտողները/ Դասախոսները կաշխատեն Ուսուցչի օգնական մասնագետների՝ մեկ այլ կես դրույքով աշխատող թիմի հետ, ովքեր աջակցում են Ծրագրերի նախագծման ղեկավարին ուսուցիչների վերապատրաստման մոդուլների ձևավորման գործում, միաժամանակ գնահատելով մեր Ուսուցիչ-Առաջնորդների կողմից ներկայացված առաջադրանքները:

ОБЯЗАННОСТИ: 

Այս դերի համար հիմնական պարտականությունները ներառում են՝
Հետազոտություններ (40%)
- Ստեղծել մեթոդաբանության գրական ակնարկ, որը համապատասխանում է «Դասավանիր, Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին;
- Ներառել ստացված տվյալները «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսումնական նյութերում;
- Համագործակցել տվյալների և ազդեցության մենեջերի հետ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի չափման գործիքները բարելավելու և ներքին հետազոտություններ կատարելու համար;
- Դեպքերի ուսումնասիրություններ մշակել՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ազդեցությունն ընդգծելու համար:

Գրելու և ուսումնական պլանների ձևավորում (20%)
- Աշխատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրերի ձևավորման ղեկավարի հետ` ուսուցիչների վերապատրաստման մոդուլներ մշակելու համար;
- Գրել փաստաթղթեր և այլ ռեսուրսներ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի հետազոտական մեթոդաբանությունների, ինչպես նաև ազդեցությունն ընդգծող դեպքերի ուսումնասիրության ցուցադրման համար;
- Աջակցել կազմակերպությանը մշակել «Գործողությունների հետազոտության» մոտեցում:

Օնլայն ուսուցում (20%)
- Հեշտացնել առցանց քննարկումներն ու դասերը՝ օգտագործելով «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման մոդուլները;
- Իրականացնել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ինքնավար մոդուլների տեսագրություններ:

Այլ (10%)
- Ստանձնել լրացուցիչ նախագծեր և առաջադրանքներ՝ աջակցելու «Դասավանդի՛ր Հայաստան»-ին իր հիմնական ծրագրի ամրապնդման գործում:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

Այս պաշտոնի համար մենք փնտրում ենք հետևյալ հիմնական հմտություններն ունեցող թեկնածուի.
- Հետազոտության մեթոդաբանություններ. «Հետազոտողները/ Դասախոսները» պետք է գերազանց տիրապետեն հետազոտության տարբեր մեթոդաբանությունների, որպեսզի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին ուղղորդեն իր հետազոտական պրակտիկայի ամրապնդման ճանապարհին;
- Գրելը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին պետք են «Հետազոտողներ/ Դասախոսներ» որոնք կարող են անթերի կերպով ինտեգրել իրենց եզրակացությունները առկա ուսումնական ծրագրերում;
- Ուսումնական պլանի ձևավորումը. «Հետազոտողները/ Դասախոսները» պետք է համագործակցեն Ծրագրերի ձևավորման ղեկավարի, ինչպես նաև Ուսուցիչներին աջակցող գործընկերների հետ` Ուսուցիչների վերապատրաստման արդյունավետ մոդուլներ մշակելու համար;
- Հրապարակային ելույթ. «Հետազոտողները/ Դասախոսները» կարող են մասնակցել տարբեր թեմատիկ քննարկումներին, դասընթացներին և սեմինարներին: Ուստի շատ կարևոր է, որ նրանք ունենան հանրային խոսքի բարձր հմտություններ;
- Առցանց և խառը ուսուցում. «Դասավանդիր, Հայաստան»-ը ուսուցիչների վերապատրաստման մոդուլների մեծ մասի համար օգտագործում է ինքնուրույն ասինխրոն ուսուցում: Այսպիսով, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին պետք են «Հետազոտողներ/ մանկավարժներ», որոնք գիտեն, թե ինչպես նախագծել և խթանել արդյունավետ առցանց և խառը ուսուցում:

Այս հիմնական իրավասություններից բացի, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը փնտրում է նաև հետևյալ որակավորումները.
- PhD (կամ համարժեք) մանկավարժության, ուսուցման, կրթության կամ հարակից ոլորտում;
- Կրթական արդարության հիմնավոր ըմբռնումն առաջնային է, նախագծային ուսուցման փորձը՝ խիստ ցանկալի;
- Դասախոսի կամ գիտաշխատողի մեծ փորձ, գերադասելի է համալսարանում;
- Ծանոթություն Բոլոնիայի գործիքներին (այսինքն` ECTS և ESG); «Erasmus +» - ի փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները հիմնականում խոսում են հայերեն; այնուամենայնիվ, որպես գլոբալ ցանցի մի մաս, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշխատակիցները պետք է կարողանան խոսել նաև անգլերեն: Ուստի հայերենի իմացությունը պարտադիր է, իսկ անգլերենը՝ խիստ նախընտրելի:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց ռեզյումեն և ուղեկցող նամակը հետևելով հղմանը՝ https://teachforarmenia.bamboohr.com/jobs/view.php?id=77: Ձեր ուղեկցող նամակում խնդրում ենք ներկայացնել, թե ինչն է Ձեզ հատկապես գրավել կազմակերպության առաքելության և տվյալ հաստիքի մեջ: Եթե «Դասավանդի՛ր, Հայաստանի» որևէ աշխատակից է Ձեզ ուղղորդել, որ դիմեք այս հաստիքին, խնդրում ենք ուղեկցող նամակում նշել նրա ով լինելը: Ձեր դիմումում խնդրում ենք նշել նաև ձեր աշխատավարձի ակնկալիքները (համախառն գումարով): Բացի այդ, եթե Ձեր ռեզյումեն հայերեն է, խնդրում ենք տրամադրել նաև անգլերեն տարբերակը:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը դինամիկ համակարգում աշխատող, զարգացող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Նրա թիմը պետք է լինի ճկուն, իր աճին զուգահեռ: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը փնտրում է հաստատակամ և ճկուն առաջնորդներ, քանի որ պարտականությունները ժամանակի ընթացքում կարող են փոխվել:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Ձեր փնտրած կազմակերպությունն է, եթե կարծում եք, որ կարևոր է նպաստել արժեքների վրա հիմնված և առաջնորդակենտրոն աշխատանքային միջավայրի ստեղծմանը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը պետք է բաղկացած լինի առաջնորդության մշակույթ կրողներից, ովքեր իրենց առաջնորդությամբ օրինակ կծառայեն դասարանների և ամբողջ համակարգի համար: Սա նշանակում է, որ աշխատակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի իրենց Քոչարիի կրողը լինել , բարձր ակնկալիքներ ունենալ սեփական անձի հանդեպ` միևնույն ժամանակ կարողանալ ընդունել սեփական սխալները։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կազմակերպություն է, որը ձգտում է աշակերտների և նրանց համայնքների ձայնը լսելի դարձնել: Որպես այդպիսին, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավատարիմ է հավասարության սկզբունքին և ձգտում է ստեղծել ներառական միջավայր: Ծրագրին կարող են դիմել տարբեր մասնագիտական կրթություն ունեցող թեկնածուներ:

О КОМПАНИИ: 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր գործունեությունն սկսել է 2013թ.` Հայաստանի հանրակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: Անհամար պատմական և քաղաքական անցուդարձերի արդյունքում մեր կրթական համակարգը դարձել է հնացած, հատվածական և կարոտ բավարար ֆինանսավարման: Այսօր մեր երեխաները հետ են մնում` չունենալով հմտությունները, գիտելիքներն ու փորձը, որոնցով պայմանավորվելու է նրանց ապագայի ուղին:
Ուսուչական առաջնորդության միջոցով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ապահովում է գերազանց կրթության հնարավորությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար: