Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
ՍիվիլՆեթ Ստուդիա/ Մարքեթինգի Մասնագետ
Это объявление было просмотрено
Компания: Civilitas
Локация: Երևան, Армения
Длительность: Անժամկետ
Крайний срок: 20 Դեկտեմբերի, 2019

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Սիվիլթաս հիմնադրամը փնտրում է Մարքեթինգի Մասնագետ ՍիվիլՆեթ Ստուդիայի համար (CivilNet Studio): Մարքեթինգի Մասնագետը պետք է իրականացնի բաժնի մարքեթինգային ռազմավարության մշակումը, բովանդակության ստեղծումն ու մարքեթինգային արշավների իրականացումը։

ОБЯЗАННОСТИ: 

- Մշակել մարքեթինգային տեքստերը, այդ թվում՝ ծառայությունների նկարագրություններ, վեբ կայքի նորություններ, մամուլի հաղորդագրություններ, գովազդային տեքստեր, սոցիալական մեդիայի գրառումներ, բուկլետների տեքստեր;
- Վերահսկել գովազդային BTL (below-the-line) նյութերի տարածումը ներքին և արտաքին հարթակների միջոցով, ապահովել նյութերի արդիականությունը և համապատասխանությունը հաստատված ռազմավարությանը և նպատակներին;
- Իրականացնել մարքեթինգային արշավների ծրագրումը, կազմակերպումը և վերլուծությունը;
- Իրականացնել մարքեթինգային բովանդակության մշակումը;
- Ըստ անհրաժեշտության՝ կատարել այլ պարտականություններ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն բիզնեսի, մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտում;
- Համապատասխան մասնագիտական փորձ;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց տիրապետում;
- Ավանդական և թվային մարքեթինգի գործիքների և մեթոդների իմացություն, վեբ վերլուծության հմտություն; մարքեթինգային բովանդակության մշակման գործընթացների վերաբերյալ ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչների, ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն;
- Վեբ բովանդակության կառավարման փորձը, նաև օգտագործողի ինտերֆեյսի/ օգտագործողի փորձառության (UI/UX) ոլորտի իմացությունը ցանկալի է;
- Հայաստանյան մեդիա դաշտի տիրապետում, հանրային կապերի ոլորտի հիմնական գործիքների և մեթոդների իմացություն;
- Գրաֆիկական ծրագրերի իմացություն;
- Վերլուծական և քննադատական մտածողություն;
- Ստեղծագործ միտք և նախաձեռնողականություն;
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ;
- Առաջնահերթություններ սահմանելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն;
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **************@*****.*** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Մարքեթինգի Մասնագետ»)։ Ընտրությունը կարող է կատարվել վերջնաժամկետից շուտ։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

ՍիվիլՆեթ Ստուդիան Սիվիլիթաս հիմնադրամի՝ վիդեո արտադրության ծառայությունների բաժինն է, որը գործում է ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությանը կից։