Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Սոցիալ-տնտեսական Հետազոտությունների Վերլուծաբան
Это объявление было просмотрено
Компания: AMPERA
Локация: Երևան, Армения
Длительность: Անժամկետ
Дата начала: Անմիջապես
Крайний срок: 08 օգոստոսի, 2022

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբանը (ՍՏՀՎ) մասնակցում է կամ իրականացնում է տնտեսական հետազոտություններ, շուկայական հետազոտություններ, տնտեսության տարբեր ճյուղերի, ոլորտների կամ բնագավառների հետազոտություններ` Հայաստանի, առանձին տարածաշրջանի, համայնքի կամ բնակավայրի մասշտաբով: ՍՏՀՎ-ն գործի բերմամբ շփվում է հանրության ամենատարբեր խմբերի հետ, այդ թվում` կառավարության անդամների և տարբեր պետական պաշտոնյաների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների, ոլորտային փորձագետների, սպառողների և այլ անձանց ու խմբերի հետ: ՍՏՀՎ-ի աշխատանքը զուգակցվում է գործուղումներով, ճանապարհորդություններով, երբեմն` գիշերակացով:

ՍՏՀՎ-ի գլխավոր գործառույթը AM Partners-ի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (ՏՏԵԶ) ծրագրի մոնիտորինգի աշխատանքների համակարգումն է և դրա ներքո` հետազոտական աշխատանքների իրականացումը: ՏՏԵԶ ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային Բանկի կողմից և տուրիզմի ոլորտում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող խոշորագույն ծրագիրն է:

ОБЯЗАННОСТИ: 

- Տեղեկատվության առաջնային աղբյուրներից հավաքագրել հետազոտական տվյալներ և տեղեկատվություն` կիրառելով տվյալների ստացման տարբեր մեթոդներ, այդ թվում` դեմ առ դեմ անհատական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակագրություն;
- Տեղեկատվության երկրորդային աղբյուրներից հավաքագրել հետազոտական տվյալներ և տեղեկատվություն` օգտագործելով տվյալների ստացման բոլոր տպագիր և օնլայն ռեսուրսները, այդ թվում` պաշտոնական վիճակագրության նյութեր, օնլայն վիճակագրական բազաների տվյալներ, հետազոտական կառույցների և փորձագետների կողմից հեղինակած հետազոտությունների հաշվետվություններ, ԶԼՄ-ների, տարբեր պետական և ոչ պետական կառույցների և կազմակերպությունների վեբ-կայքերում առկա տեղեկատվություն և այլն;
- Իրականացնել հավաքագրված հետազոտական տվյալների և տեղեկատվության դասակարգում, ամփոփում, վերլուծություն;
- Պատրաստել վերլուծական հաշվետվություններ, պատրաստել և ներկայացնել պրեզենտացիաներ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն` տնտեսագիտության, վիճակագրության, սոցիոլոգիայի և/ կամ տուրիզմի բնագավառներում;
- Հայաստանի տնտեսության լավ իմացություն;
- Տուրիզմի մասնագիտությունը, տուրիզմի ոլորտում մասնագիտական գործունեությունը կամ հետազոտությունների փորձը կդիտվի որպես առավելություն;
- Անգլերենի իմացություն` գրավոր և բանավոր;
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel և PowerPoint-ի գերազանց տիրապետման մակարդակով:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հավակնորդները կարող են իրենց բնութագրերն (CV) ուղարկել **********@**********.** և **********@**********.** էլ. հասցեներին` նամակի թեմա դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Սոցիալ-տնտեսական հետազոտությունների վերլուծաբան»):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Բանակցային` կախված հավակնորդի փորձից և որակավորումից:

ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА: 

Պահանջվող որակավորումներին համապատասխանող բոլոր անձինք, ովքեր հետաքրքրված են ամբողջ դրույք (full-time), կայուն և մշտական աշխատանքով:

О КОМПАНИИ: 

«ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ իր գործունեությունը սկսել է 2006 թվականի նոյեմբերից: Ընկերությունն առաջարկում է տարբեր խորհրդատվական ծառայություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.ampartners.am: