Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Տնտեսագետ-հետազոտող
Это объявление было просмотрено
Компания: Լույս
Локация: Երևան, Армения
Крайний срок: 01 ապրիլի, 2021

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Լույս» հիմնադրամի տնտեսագիտական հետազոտությունների թիմում առկա է փորձագետի թափուր հաստիք: Պահանջվում է տնտեսագետ-հետազոտող, որն ունի միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում։

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել տնտեսագիտական հետազոտություններ վերլուծություններ ՀՀ տնտեսության արդի թեմաների շուրջ;
- Պատրաստել ուսումնասիրություններ ՀՀ վիճակագրականկոմիտեի կողմից հրապարակված մակրոտնտեսականցուցանիշների, միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների եւ ինդեքսների, ՀՀ պետականբյուջեի, համայնքային բյուջեների, ինչպես նաև դրանց կատարողականների վերաբերյալ:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ վիճակագրության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն;
- Մակրոտնտեսագիտության և էկոնոմետրիկայի խորացված գիտելիքներ;
- Microsoft Office-ի, հատկապես` MS Excel-ի և MS Word-ի գերազանց իմացություն;
- Վիճակագրության, էկոնոմետրիկայի ծրագրային փաթեթների, մասնավորապես` Eviews-ի, Stata-ի, SPSS-ի տիրապետում։

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Դիմողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV/ resume) ուղարկել ****@****.** էլ. փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով «Տնտեսագետ-հետազոտող»։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Այսօր համաշխարհային տնտեսությունը հիմնված է գիտելիքի վրա, և Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայացված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների և նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես հարուստ երկրներին համաքայլ մասնակցելու աշխարհի առաջընթացին:«Լույս» հիմնադրամը եռակի առաքելություն ունի` Սովորել, Գործել, Համաստեղծել:
Սովորել: Ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում: Կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար:
Գործել: Ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են ակադեմիական գիտելիքից անցում կատարելու իրականություն` ի բարօրություն Հայաստանի և աշխարհի:
Համաստեղծել: Կազմակերպել երիտասարդների համատեղ աշխատանքը` նորարարական մոտեցումների և համաստեղծման միջոցով առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրականացնելու: Զարգացնել անհատի մտածելակերպը` միաժամանակ ձևավորելով հավաքական մտածողության մշակույթ: