Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на современный вид Открыть поиск Закрыть поиск
tsragri-ghekavar
Ծրագրի Ղեկավար
21 Январь 2022
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Март 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Март 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Март 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Март 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Март 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Март 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Март 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Март 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Март 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Март 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Март 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Март 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Март 2026
tpagrich
Տպագրիչ
27 Март 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Март 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Март 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Март 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Март 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Февраль 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Март 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Март 2026
store-manger-feb26
Store Manger
20 Февраль 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Март 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Март 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Февраль 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Февраль 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Февраль 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Февраль 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվորուհի
03 Март 2026
Ծրագրի Ղեկավար
Это объявление было просмотрено
Компания: «ԲԾԻԳ» ՊՀ
Локация: Երևան, Армения
Крайний срок: 28 հունվարի, 2022

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00)

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» («ԲԾԻԳ» ՊՀ) պետական հիմնարկը (այսուհետ՝ Գործատու) հայտարարում է «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավարի ընտրության մրցույթ: Ծրագրի տևողությունը 3 տարի է: Ընտրված աշխատակիցը կանցնի երկամսյա փորձաշրջան, որից հետո նրա հետ կկնքվի եռամսյա պայմանագիր՝ աշխատանքի արդյունավետության ցուցանիշների հիման վրա վերակնքելու պայմանով:
Ծրագրի ղեկավարը՝
- Հաշվետու է Ծրագրի Ազգային ղեկավարին, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համակարգողին, ինչպես նաև գործատուին;
- Պետք է ներկայացնի Ծրագրի շրջանակներում իրենից ակնկալվող արդյունքներին հասնելու ճանապարհային քարտեզը;
- Գործատուի պահանջով յուրաքանչյուր աշխատանքային օրվա և շաբաթվա ավարտին պետք է ներկայացնի հաշվետվություններ՝ կատարված աշխատանքի և ստացված արդյունքների վերաբերյալ;
- Գործատուի պահանջով պետք է ներկայանա աշխատանքի սեփական համակարգչով;
- Գործատուի պահանջով պետք է ներկայացնի մեկ երաշխավոր՝ գույքային պատասխանատվության վերաբերյալ:

ОБЯЗАННОСТИ: 

- Ապահովել ծրագրի պատշաճ իրականացումը համաձայն ծրագրային փաստաթղթի;
- Ապահովել ստացված արդյունքների համապատասխանությունը որակի պահանջվող չափանիշներին՝ հաստատված ժամկետով և բյուջեով;
- Ապահովել կանոնավոր հաղորդակցություն համապատասխան պետական գերատեսչությունների, համաֆինանսավորող գործընկերների, Ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի անդամների, տեխնիկական աշխատանքային խմբերի անդամների և բոլոր այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ; - Կազմակերպել մեկնարկային սեմինարի աշխատանքները, Ծրագրի միջգերատեսչական կառավարման խորհրդի հանդիպումները և ծրագրով նախատեսված այլ հանդիպումներ;
- Ապահովել կառավարման խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ժամանակին և պատշաճ տրամադրումը;
- Ժամանակին ներկայացնել հաշվետվություններ Ծրագրի ազգային ղեկավարին և գործատուին՝ համաձայն Մոնիթորինգի և գնահատման/ կառավարման պլանի և Ծրագրի համաձայնագրի պահանջների;
- Կազմել տարեկան աշխատանքային պլան, կատարել բյուջեի վերանայումներ և անհրաժեշտության դեպքում թարմացնել Ծրագրի գնումների պլանը;
- Իրականացնել Ծրագրում ներգրավված անձնակազմի, փորձագետների, կապալառուների և գործընկերների աշխատանքների կատարման հսկողությունը;
- Կատարել ռիսկերի տարեկան գնահատում` հաշվի առնելով Ծրագրի փաստաթղթերում նշված ռիսկերը, մեղմման ռազմավարությունների և մեղմացնող միջոցառումների իրականացման առաջարկը;
- Հետևել ծրագրի շրջանակներում ստացված արդյունքների համապատասխանությանը գենդերային պլանին, պլանավորված հիմնական ցուցիչներին և արդյունքներին;
- Ղեկավարել էլեկտրական շարժունակության ռազմավարության և դրա հաստատմանը նախորդող հաշվետվությունների մշակման աշխատանքները;
- Վերահսկել կարողությունների զարգացման ծրագրի ժամանակացույցը, հաշվետվությունների ներկայացումը և որակը;
- Ապահովել, որ գնումների ծրագրի իրականացումը (ներառյալ լիցքավորման ենթակառուցվածքի զարգացումը) համապատասխանի աշխատանքային պլանին, նախագծին և բավարարի արդյունքների շրջանակում թվարկված հիմնական կատարողական ցուցիչներին /KPI-ներին/ ու թիրախներին;
- Ղեկավարել Հայաստանում էլեկտրական շարժունակությանը անցում կատարելու համար անհրաժեշտ քաղաքականության և կարգավորող դրույթների փաթեթի մշակման աշխատանքները՝ աշխատանքային պլանին, նախագծին և արդյունքների շրջանակում թվարկված հիմնական կատարողական ցուցիչներին /KPI-ներին/ ու թիրախներին համապատասխան;
- Ապահովել էլեկտրական շարժունակության ազգային ֆորումի պատշաճ կազմակերպումը և իրականացումը;
- Մշտական կապ ապահովել Ծրագրում ներգրավված բոլոր մասնագետների հետ;
- Ռազմավարությանն առնչվող գենդերային հարցերից բացի, ապահովել նաև Ծրագրի համատեքստում այլ գենդերային հարցերի պատշաճ ներգրավումը;
- Պայմանագրի կնքմանը հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում Ծրագրի ղեկավարը պարտավոր է ներկայացնել աշխատանքային պլան՝ ծառայություններ մատուցելու վերաբերյալ։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում կամ համարժեք աստիճան) բիզնեսի կառավարման, կառավարման, տեղեկատվության կառավարման կամ հարակից ոլորտներում (կրթությունը հավաստող դիպլոմի առկայություն);
- Ծրագրի կառավարման առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, ցանկալի է կլիմայի փոփոխության ոլորտում (նմանատիպ աշխատանքների կատարման առնվազն մեկ պայմանագրի և/ կամ կատարված աշխատանքները հավաստող հետևյալ փաստաթղթերից առնվազն մեկի առկայություն․ տեղեկանք, կարծիք, երաշխավորագիր, աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ, արձանագրություն);
- Ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և ներկայացնելու փորձ (տեղեկանք համապատասխան փորձի մասին);
- ՄԱԿ-ի համակարգում կամ նմանատիպ միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է (աշխատանքային պայմանագրի և/ կամ կատարված աշխատանքները հավաստող հետևյալ փաստաթղթերից առնվազն մեկի առկայություն․ տեղեկանք, կարծիք, երաշխավորագիր);
- Լեզուների իմացություն՝
ա) Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր);
բ) Անգլերենի գերազանց իմացություն (TOEFL, IELTS կամ համարժեք այլ հավաստագրի առկայություն);
գ) Ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր):

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ ****@***.** և ********@****.** էլ. հասցեներին ուղարկելով ինքնակենսագրական և մեկ լուսանկար, ինչպես նաև վերոգրյալը հաստատող փաստաթղթերը: Խնդրում ենք նամակի թեմա դաշտում նշել հաստիքի անվանումը («Ծրագրի ղեկավար»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 651-631 հեռախոսահամարին:
Աշխատակցի ընտրությունը լինելու է եռափուլ: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի «ԲԾԻԳ» ՊՀ: Այս փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի դոնոր կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

340,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

Գործատուի պահանջով թեկնածուները պետք է պատվաստված լինեն COVID-19 համավարակի դեմ։

О КОМПАНИИ: 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» («ԲԾԻԳ» ՊՀ) պետական հիմնարկը ստեղծվել է 2010թ-ին ՀՀ կառավարության №1191-Ն որոշմամբ՝ նախկինում գործած «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազայի վրա: «ԲԾԻԳ» ՊՀ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ ՇՄՆ-ն և տարածքային կառավարման մարմինների, շրջակա միջավայրի ոլորտի, ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները: Կազմակերպության հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, փող. Ա. Արմենակյան 129: