Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Վարչական/ Ծրագրային Օգնական
Это объявление было просмотрено
Компания: DVV International
Локация: Երևան, Армения
Длительность: Անժամկետ (3 ամիս փորձաշրջան)
Дата начала: 15 Հունվարի, 2020
Крайний срок: 22 Դեկտեմբերի, 2019

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Լրիվ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Դի-Վի-Վի Ինթերնեշնալի Հայաստանյան Գրասենյակը փնտրում է Վարչական/ Ծրագրային Օգնական՝ վարելու գրասենյակի ընթացիկ աշխատանքները, աջակցելու ծրագրային գործողություններին և նպաստելու կազմակերպության տեսանելիության ապահովմանը: Վարչական/ Ծրագրային Օգնականը իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է գրասենյակի տնօրենի, ֆինանսական բաժնի և ծրագրային պատասխանատուների հետ և ուղղակիորեն հաշվետու է գրասենյակի տնօրենին: Աշխատանքը ենթադրում է համագործակցության իրականցում տարբեր գործընկեր կազմակերպությունների հետ:

ОБЯЗАННОСТИ: 

Գրասենյակի կառավարման ընդհանուր գործառույթներ՝
- Կազմակերպել գրասենյակի հաղորդակցությունը՝ պատասխանել մուտքային զանգերին, վարել գրասենյակի մուտքային և ելքային նամակագրությունը;
- Կազմել և թարգմանել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նամակները և հաշվետվությունները (հայերենից անգլերեն և հակառակը);
- Ապահովել գրասենյակի անհրաժեշտ պարագաների մատակարարումը, անհրաժեշտության դեպքում պատրաստել և պահպանել փաստաթղթեր, գնահարցումներ;
- Վարել տեղական և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների, պետական հաստատությունների հետ հաղորդակցությունը հայերեն և անգլերեն լեզուներով;
- Օժանդակել ճանապարհորդությունների կազմակերպման հարցում (տոմսերի գնում, ապահովագրությունների ձեռքբերում, հյուրանոցների ամրագրում և այլն);
- Իրականացնել այլ աշխատանքներ:

Ադմինիստրատիվ գործառույթներ՝
- Աջակցել կազմակերպությանը միջոցառումների, դասընթացների, սեմինարների, շնորհանդեսների կազմակերպման գործում;
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել ծրագրերի մշակմանը, պլանավորմանը և իրականացմանը:

Կազմակերպության տեսանելիության ապահովում՝
- Լուսանկարել և գրել/ թարգմանել նյութեր սոցիալական մեդիայում կազմակերպության տեսանելիությունն ապահովելու համար;
- Կայքում ներբեռնել նորություններ, հրատարկված նյութեր և այլն;
- Համակարգել գործընկերների հետ տեսակցության կազմակերպմանն ուղղված աշխատանքները՝ առաջնորդվելով համապատասխան ուղեցույցներով:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն;
- Համապատասխան աշխատանքային փորձ միջազգային կամ ծրագրեր իրականացնող կազմակերպություններում;
- Համակարգչային գրագիտություն (Microsoft Office-ի իմացություն) և համացանցում արագ որոնումներ իրականացնելու կարողություն;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն; ռուսերեն և գերմաներեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Սոցիալական մեդիայից ակտիվ օգտվելու փորձ;
- Դիզայներական ծրագրերի իմացությունը նախընտրելի է (Corel Draw, Adobe Photoshop Illustrator և այլն);
- Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Կազմակերպչական, թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ;
- Մոտիվացված անձնավորություն; ինքնուրույնություն և նախաձեռնողականություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են մինչև վերը նշված վերջնաժամկետը ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը անգլերեն լեզվով ****@*****************.** էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վարչական/ Ծրագրային Օգնական»): Պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները կմասնակցեն ընտրության գործընթացի հաջորդ փուլերին:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

Ընկերության մասին տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը www.dvv-international.am ։