Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Վարկային Մասնագետ, Գյումրի
Это объявление было просмотрено
Компания: Garni Invest
Локация: Գյումրի, Շիրակի մարզ, Армения
Длительность: Երկարաժամկետ
Крайний срок: 31 հունվարի, 2020

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Գառնի Ինվեստ» ՈւՎԿ փնտրում է Վարկային Մասնագետ, որը կիրականացնի կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը;
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդներին;
- Վերլուծել և գնահատել վարկային ռիսկերը;
- Վերլուծել հաճախորդի վարկային պահանջը և փաստաթղթերը;
- Իրականացնել հաճախորդների արհեստավարժ սպասարկումը;
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն բիզնես և/ կամ գյուղատնտեսական վարկերի գծով;
- Բացահայտել խնդիրները և առաջարկել լուծումներ;
- Հետևել կազմակերպության քաղաքականության պահանջներին, վարկային պայմանագրերին, կանոնակարգերը և այլ ներքին իրավական ակտերը:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսական կամ ֆինանսական);
- Ֆինանսական և բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Ճնշման տակ աշխատելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական միտք և խնդրի լուծման ունակություն;
- Ֆինանսական և վիճակագրական վերլուծության հմտություններ;
- Համակարգչային գրագիտություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) ****@***********.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վարկային Մասնագետ, Գյումրի»):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 

«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ իր գործունեությունը սկսել է 2006 թվականից: Կազմակերպությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում Երևանում և Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ https://garniinvest.am/ :