Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Վարկային Մասնագետ Մասնաճյուղում
Это объявление было просмотрено
Компания: EvocaBank
Локация: Երևան, Армения
Крайний срок: 29 փետրվարի, 2020

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Էվոկաբանկը փնտրում է Վարկային Մասնագետ Մասնաճյուղում, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել հաճախորդների ներգրավում;
- Իրականացնել պրոդուկտների ակտիվ վաճառք;
- Տրամադրել խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ;
- Ընդունել հայտերը և գնահատել վարկունակությունը;
- Ընտրել և ուսումնասիրել գրավի առարկան;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Հետևել հաճախորդների վճարումներին:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և սպառողական վարկերի գծով մասնագետ;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel ծրագրերի և ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկվում են որպես զգալի առավելություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին` վերնագրում նշելով «Վարկային Մասնագետ Մասնաճյուղում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում:

О КОМПАНИИ: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :