Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Վարորդ
Это объявление было просмотрено
Компания: AAH
Локация: Երևան, Армения
Крайний срок: 05 սեպտեմբերի, 2021

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը փնտրում է փորձառու վարորդ։

ОБЯЗАННОСТИ: 

- Պահպանելով կազմակերպության անվտանգության կանոնները՝ տեղափոխել աշխատակիցներին և սարքավորումներ;
- Հետևել երթևեկության կանոններին և օրենքներին;
- Իրականացնել ամենօրյա ստուգում (յուղի, ջրի մակարդակի, անվադոդերի ճնշման և արգելակների անխափանելիության);
- Յուրաքանչյուր ուղղությունից հետո լրացնել կազմակերպության տրանսպորտային մատյանը;
- Հետևել կազմակերպության հաղորդակցման կանոններին;
- Հարգել կազմակերպության կանոններն ու ընթացակարգերը մեքենայի տեղաշարժման վերաբերյալ (պատահար, գիշերային տեղաշարժ, կայանում);
- Լուծել մանր տեխնիկական խնդիրներ;
- Տեղեկացնել լոգիստիկ բաժնին խնդիրների կամ անսարքությունների մասին;
- Պահել կազմակերպության մեքենան մաքուր վիճակում և անհրաժեշտության դեպքում համալրել/ լիցքավորել (բենզին, պիտակներ, դրոշներ, գործիքներ, դեղորայք);
- Օգտագործել ռադիո հաղորդակցություն, երբ անհրաժեշտ է ;
- Աջակցել գրասենյակային փոքր վերանորոգումներով, կատարել նամակների և այլ փաստաթղթերի առաքում;
- Կազմակերպել, տեղափոխել կամ առաքել գրասենյակային պիտույքներ, սարքավորումներ և կահույք դեպի կազմակերպության գրասենյակ կամ գործընկեր կազմակերպություններ;
- Աջակցել մասնաճյուղի լոգիստիկայի գծով պատասխանատուին փաստաթղթերի պատրաստման, արխիվացման աշխատանքներում, ինչպես նաև սևագրել փաստաթղթեր, պատճենել, սկանավորել և արխիվացնել համապատասխան ֆայլերում;
- Հետևել կազմակերպության քաղաքականությանը և էթիկայի կանոններին:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Առնվազն միջին մասնագիտական կրթության առկայություն;
- Վարորդական իրավունքի առկայություն;
- Գերազանց գիտելիք ճանապարհների և երթևեկության կանոնների վերաբերյալ;
- Առնվազն 4 տարվա վարորդական փորձ;
- Տարրական մեխանիկական գիտելիքներ;
- Հասարակական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում աշխատանքային փորձը դիտվում է որպես առավելություն;
- Բազմազան մշակութային միջավայրում աշխատանքային փորձ;
- Հայերեն լեզվի իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը առավելություն է;
- Տարրական համակարգչային գիտելիքներ;
- Ճկուն աշխատանքային ժամեր;
- Թիմում աշխատող՝ պրոֆեսիոնալիզմի և հավատարմության զգացումով;
- Ցուցաբերել պարտավորություն գենդերային հավասարության հարցերում:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքի համար՝ հետևելով հղմանը՝ https://employ.acf-e.org/index.php/positions/view/5307: •Հարցազրույցի հրավիրվելու են միայն նախնական ցուցակ անցած թեկնածուները։ Փաստաթղթերը կպահվեն կազմակերպությունում: Ուղարկելով անհրաժեշտ ինֆորմացիան՝ դիմորդները տալիս են իրենց համաձայնությունը անձնական տվյալների հավաքագրման և պահպանելու վերաբերյալ։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

281,720 ՀՀ դրամից - 315,478 ՀՀ դրամ համախառն՝ կախված թեկնածուի աշխատանքային փորձից

ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ: 

- Աշխատանքը երևանյան գրասենյակում է՝ կանոնավոր այցերով դեպի ծրագրի տարածաշրջաններ;
- Շաբաթական 40 ժամ, ժամանակ առ ժամանակ արտաժամյա աշխատանքի անհրաժեշտություն;
- Պայմանագիրը՝ ըստ աշխատանքային օրենսգրքի:

О КОМПАНИИ: 

Իսպանական «Ակցիա սովի դեմ» հիմնադրամը, որպես «Ակցիա սովի դեմ»-ի միջազգային ցանց, միջազգային, ոչ պետական, ոչ դավանաբանական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Ակցիա սովի դեմը միջազգային բարեգործական կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում պայքարում է սովի դեմ։1979 թվականին հիմնադրվել է Ֆրանսիայում և 30 և ավել տարիներ շարունակ ծրագրեր է իրականացրել կոնֆլիկտային տարածաշրջաններում, բնական աղետների և ճգնաժամային իրավիճակներում։ Ակցիա սովի դեմը միջազգային կարևոր կազմակերպություններից է, որը մասնագիտակցված է պայքարելու սովի դեմ։ Ավելի քան 46 երկրում աշխատում են 500 օտարերկրացի և 5000 տեղացի աշխատողներ։ Ակցի սովի դեմը Հարավային Կովկասում սկսել է իր առաքելությունը 1994 թվականից և ներկա ծրագրերը ուղղված են՝ սննդապահովմանը, կյանքի որակի բարելավմանը, գյուղատնտեսության և տնտեսության զարգացմանը, ջուր և սանիտարիա և բարեգործական օգնությանը։