Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Որակի Վերահսկման Բաժնի Ղեկավար
Это объявление было просмотрено
Компания: Ալֆա-Ֆարմ
Локация: Երևան, Армения
Крайний срок: 19 Հուլիսի 2024

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Ամբողջ դրույք

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

Ալֆա-Ֆարմ ընկերությունը (Էյ Լաբ Ֆարմասյութիքալսը) փնտրում է որակի վերահսկման բաժնի փորձառու ղեկավար/Լաբորատորիայի վարիչ:

ОБЯЗАННОСТИ: 

- Իրականացնել բոլոր վերլուծական մեթոդների վալիդացիաները նոր ապրանքների և արդեն գրանցված արտադրվող ապրանքների համար;
- Կատարել հումքի, փաթեթանյութերի, նմուշների, պատրաստի նյութերի քանակակական և որակական քիմիական վելուծությունները;
- Պատրաստել և ստանդարտացնել լուծույթները, ռեակտիվները և էտալոնային ստանդարտները անալիտիկ փորձարկման համար;
- Կատարել բոլոր պահանջվող թեստերը՝ օգտագործելով համապատասխան վալիդացված մեթոդները;
- Կազմակերպել շեղումների, փոփոխությունների, բողոքների, ռիսկերի գնահատման և CAPA-ների իրականացումը և փաստաթղթավորումը;
- Վերահսկել թափոնների գրանցման, վերահսկման, պիտակավորման և վերլուծության գործընթացները;
- Պահպանել և հետևել ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության) կանոններին և դրույթներին;
- Իրականացնել Պահպանման նմուշների պահեստավորումը պահանջվող պայմաններին և ժամկետներին համապատասխան;
- Կազմակերպել և իրականացնել կայունության թեստերը և պահպանել համապատասխան գրառումները;
- Ապահովել բոլոր լաբորատոր սարքավորումների ու միջոցների պատշաճ կերպով օգտագործումն ու պահպանումը։

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն մասնագիտական կրթություն (քիմիա, դեղագործություն, կենսաքիմիա, դեղագիտություն);
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեղագործական լաբորատորիայում;
- Որակի վերահսկման փորձը կդիտվի որպես առավելություն;
- HPLC (High Performance Liquid Chromatograph) և UV Spectophotometer սարքավորումների հետ աշխատելու փորձ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *******.***********@*********.** էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Որակի վերահսկողության բաժնի ղեկավար-Լաբորատորիայի վարիչ»:

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЦЕЛЕВАЯ АУДИТОРИЯ: 

դեղագիտություն, կենսաքիմիա, քիմիա, դեղագործություն

О КОМПАНИИ: 

«Ալֆա-Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին և հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով և արտադրությամբ: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում: «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է ավելի քան 170 դեղատներից, իսկ աշխատակազմը՝ ավելի քան 800 աշխատակիցներից, որոնց թվում են ընկերության ուսուցման կենտրոնում շարունակական կրթություն ստացող բարձրակարգ դեղագետները, լոգիստիկայի մասնագետները, վաճառքի մենեջերները և ղեկավար անձնակազմը: :