ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամն իր ծրագրերի իրականացման համար փնտրում է Փորձաքննող ինժեներ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել ծրագրերի սոցիալական, տեխնիկական և տնտեսական ոլորտների գնահատում, առաջնորդվելով ՀՏԶՀ-ի չափանիշներով;
- Ապահովել ծրագրերի փորձաքննության և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և ուսումնասիրել դրանք;
- Իրականցնել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի վերլուծություն և գնահատում;
- Համագործակցել ծրագրերի իրականացման կոմիտեների և տեղական իշխանությունների հետ;
- Պատրաստել փորձաքննության հաշվետվություններ;
- Իրականացնել շինարարության ընթացքում նախագծերի և աշխատանքների ծավալների փոփոխության վերաբերյալ առաջարկների ուսումնասիրություն և գնահատում;
- Ծրագրերի բաժնի պետի, Փորձաքննության և վերլուծության խմբի ղեկավարի, Վերահսկման խմբի ղեկավարի հանձնարարությամբ կատարել այլ աշխատանքային գործառույթներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Ճարտարապետի կամ շինարար-ճարտարագետի բարձրագույն կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ նախագծման, շինարարության և շինարարության վերահսկման բնագավառում;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, AutoCAD);
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)
r.gharibyan@atdf.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Փորձաքննող ինժեներ 2»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը ստեղծվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը՝
http://www.atdf.am/hy/Home: