ТИП КОНКУРСА
: 
Մրցույթ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ
: 
ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կմատուցի գրասենյակի մաքրության ծառայություններ՝ հիմնվելով ֆիքսված տարեկան ծառայությունների մատուցման պայմանագրի վրա։ Պայամանագրի ժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022թ․-ի օգոստոսի 31-ը։ Պայմանագիրը կարող է վերակնքվել ևս չորս տարով՝ պայամանգրով նախատեսված ծառայությունների բարձր որակ ապահովելու դեպքում։
Գրասենյակը տեղակայված է Չարենց 33 հասցեում։ Գրասենյակում մաքրության ծառայությունները կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ առավոտյան ժամը 8:00-ից մինչև 18:00՝ կեսժամյա վճարվող ընդմիջումով։ Գրասենյակը երկհարկանի, 650 քառակուսի մետր տարածք է՝ յուրաքանչյուր հարկում մոտավորապես 20 գրասենյակներով։ Տարածքին կարող եք ծանոթանալ մինչև գնառաջարկ ներկայացնելը՝ կապվելով Տիգրան Քարամյանի հետ՝
tkaramyan@peacecorps.gov էլ․ հասցեով կամ զանգահարելով 098123382// 010 523537 հեռախոսահամարով։
ТРЕБОВАНИЯ
: 
Կազմակերպությունը պետք է տրամադրի մեկ հիմնական մաքրուհի և ունենա 2 փոխարինող աշխատակից։ Ծառայություն մատուցող անձինք պետք է ունենան մաքուր քրեական պատմություն/ կամ չպետք է ունենան քրեական անցյալ։ ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը չի դնում խտրականություն ազգային պատկանելության, տարիքի, սեռի, և այլնի կապակցությամբ։
Մաքրության ծառայությունը ներառում է․
- Գրասենյակից աղբի դուրսբերում;
- Գրասենյակի ողջ տարածքի մաքրություն, սանհանգույցների լվացում, պարագաների թարմացում, փոշեկուլով մաքրություն և այլն;
- Գրասենյակի խոհանոցի մաքրություն;
- Գրասենյակի պատուհանների մաքրում ամեն եռամսյակը մեկ;
- Ծաղիկների ջրում;
- Այլ հանձնարարություններ։
Գնառաջարկները կգնահատվեն ոչ միայն ամսական ֆիքսված արժեքի, այլև վճարման պայմանների, աշխատանքային փորձի, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձի և այլ գործոնների հիման վրա։ Ծառայությունների մատուցման հետ կապված ցանկացած հարց կարող եք ուղղել Տիգրան Քարամյանին՝ գրելով
tkaramyan@peacecorps.gov էլ․ հասցեին կամ զանգահարելով 098123382/ 010 523537 հեռախոսահամարով։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ներկայացնել գնառաջարկ մինչև վերջնաժամկետի ավարտը։ Վերջնաժամկետից հետո ստացված առաջարկները չեն քննարկվի։ Գնառաջարկները կարող եք ներակայացնել Չարենցի 33 հասցեով կամ ուղարկել
iarzumanyan@peacecorps.gov էլեկտրոնային հասցեին։
Գնառաջարկը պետք է ներառի.
- Ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը;
- Ծառայություն մատուցող կազմակերպության փորձը տվյալ ոլորտում (քանի տարվա);
- Ծառայություն մատուցող կազմակերպության համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ (քանի տարվա և եթե առկա է այդպիսի փորձ);
- Մատուցվող ծառայությունների ամսական ֆիքսված արժեքը՝ իր մեջ ներառելով բոլոր ծախսերը;
- Վճարման պայմանները, եղանակը;
- Այլ պայմաններ, որոնք կուզենայիք արժանացնել ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ուշադրությանը։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!