ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Էվոկաբանկը Արտարժութային Գործառնությունների Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել արտարժութային գործառնություններ;
- Իրականացնել ֆինանսական գործառնություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ;
- Կատարել արտարժույթների գնանշում, տրամադրել փոխարժեքներից շեղումների թույլտվություն հաստատված սահմանաչափերի շրջանակում;
- Իրականացնել մակրոտնտեսական վերլուծությունների և փոխարժեքների կանխատեսումներ;
- Իրականացնել արտարժութային դիրքի նորմատիվների և արտարժութային դիրքի ներքին սահմանաչափերի ամենօրյա դիտարկումներ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում` դիլինգի կամ միջազգային հարաբերությունների ոլորտներում;
- Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն;
- MS Office-ի գերազանց տիրապետում;
- ՀԾ Բանկ 4.0 իմացություն;
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը «Արտարժութային Գործառնությունների Մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ