ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) փնտրում է Եվրոպական և միջազգային ծրագրերի համակարգող, որն աշխատելու է Արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտորի ուղիղ ենթակայությամբ և աջակցելու է նրան համալսարանի գործունեությանը և զարգացմանն առնչվող նախագծերի մշակման և իրականացման գործում:
ОБЯЗАННОСТИ
: 
- Աջակցել համալսարանի գործունեության և զարգացման տարբեր ոլորտների վերաբերյալ նախագծերի մշակմանը;
- Հետևել ընթացիկ նախագծերի իրագործմանը՝ մասնավորապես Եվրոպական Erasmus+ ծրագրի շրջանակում;
- Աջակցել արտաքին կապերի գծով ծրագրերի, մասնավորապես օտարերկրացի ուսանողների հավաքագրման աշխատանքների համակարգմանը;
- Կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ անգլերեն և հայերեն լեզուներով;
- Համալսարանի տնօրինության պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն` (Master 2 կամ դրան համարժեք) հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի կամ հասարակական գիտությունների ոլորտում; արտերկրում անգլերեն լեզվով բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Առնվազն 2 տարվա վարչական աշխատանքի փորձ;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն; ֆրանսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (հայերեն և անգլերեն) և մոտիվացիոն նամակ (հայերեն և անգլերեն)
job@ufar.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Coordinateur de projets»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում: Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի ու Կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այսպիսով, կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման: Համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի Արտաքին գործերի, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի գլխավորությամբ: ՀՖՀՀ-ի պատմական ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է: 2018թ․-ից ի վեր ՀՖՀՀ-ն ակադեմիական համագործակցություն է սկսել նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ստեղծման շրջանակներում։