ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Ինժեներ-մեխանիկ/ Չափագրման և նախագծման մասնագետը պատասխանատու է կազմակերպության կողմից իրականացվող նախագծերի իրականացման համար անհրաժեշտ չափագրման, տարածքների և տանիքների ուսումնասիրության և դրա արդյունքում կազմակերպության կողմից պահանջվող չափորոշիչներով և ստանդարտներին համաձայն հաշվարկների և նախագծերի կատարման և ներկայացման համար:
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել արևային ՖՎ համակարգերի կառուցման համար չափագրման, տարածքի և տանիքների ուսումնասիրության և նախագծման աշխատանքներ՝ հաստատված նորմերի համաձայն;
- Իրականացնել տեխնիկական բոլոր տեսակի պարտականությունները;
- Կազմել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ;
- իրականացնել աշխատանքը՝ համաձայն համապատասխան տեխնիկական փաստաթղթերի;
- Առաջարկել ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծում, աշխատանքի բարելավման նպատակով նոր մոտեցումներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ չափագրման և նախագծման բնագավառում;
- AutoCAD ծրագրի գործնական իմացություն, տիրապետում: Այլ ինժեներական և նախագծային ծրագրերի իմացությունը խրախուսվում է;
- Ինժեներական աշխատանքների գործնական իմացություն;
- Թիմային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների հմտություններ;
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Պատրաստակամություն աշխատել անհրաժեշտության դեպքում չպլանավորված և առաջացած խնդրի անհապաղ լուծում պահանջող ճկուն աշխատանքային ռեժիմով;
- Շին հրապարակում, փոշոտ վայրերում, դաշտային պայմաններում աշխատելու ունակություն;
- Բարձրության պայմաններում, շենքերի և շինությունների տանիքների վրա աշխատելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Դիմելու համար ինքնակենսագրություններն ուղարկել
hr@optimumenergy.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինժեներ-մեխանիկ/ Չափագրման և Նախագծման Մասնագետ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!