ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Աթենք ընկերությունը փնտրում է նոր գիտելիքների ձգտող, ոլորտով հետաքրքրված, բանակցել սիրող թեկնածուի ներմուծման ոլորտում աշխատելու համար:
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել պահանջվող ապրանքատեսականու գծով ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն;
- Ներգրավել նոր գործընկերներ և վարել գործարար բանակցություններ;
- Կազմել հարցումներ և ձևակերպել պատվերներ;
- Իրականացնել և վերահսկել մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացները;
- Իրականացնել լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն;
- Կատարել բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում;
- Պատրաստել ճանապարհատրանսպորտային փաստաթղթեր;
- Կազմակերպել և վերհսկել ներմուծման ողջ գործընթացը;
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն տնտեսագիտական/ տեխնիկական կրթություն;
- Աշխատանքային փորձ ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտում;
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն;
- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ);
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն;
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ;
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն;
- Ժամանակի կառավարման հմտություններ։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@atenk.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ներմուծման Մասնագետ») կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝
www.tinyurl.com/atenk-jobform:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!