ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է Մասնաճյուղի Փոխտնօրենի, ով պատասխանատվություն կկրի ռեստորանի ամենօրյա բնականոն աշխատանքի կազմակերպման համար: Թեկնածուն կիրականացնի ամենօրյա պլանավորում, նյութատեխնիկական ապահովում, գույքերի խնամքի կազմակերպում, ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծում:
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմակերպել և վերահսկել ռեստորանի աշխատանքը;
- Ապահովել մասնաճյուղի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների որակյալ աշխատանքը;
- Համակարգել սպասարկող անձնակազմի աշխատանքը, վերահսկել սպասարկման չափանիշների պահպանումը, աշխատողների աշխատանքի որակը;
- Հանձնարարություններ տալ տվյալ օրվա համար, ցուցումներ տալ աշխատանքի վերաբերյալ և տեղաբաշխել անձնակազմը, կատարել պլանավորում օրվա կտրվածքով;
- Մասնակցել սպասարկող, մաքրության և տեխնիկական անձնակազմի ընտրությանը, կազմակերպել նրանց ուսուցումը, կատարել աշխատանքի բաժանում;
- Ուսումնասիրել ռեստորանի հաճախորդների արձագանքները, վերլուծել բողոքները, ցանկությունները, առաջարկությունները, վերհանել ռեստորանի աշխատանքի թերությունները և, սպասարկման տնօրենի հետ համագործակցելով, առաջարկել լուծումներ;
- Վերահսկել անհրաժեշտ ապրանքանյութական ռեսուրսների պաշարների առկայությունը մասնաճյուղում;
- Օրական հաշվետվություն ներկայացնել մասնաճյուղի տնօրենին ռեստորանի վիճակի, ծախսերի, խնդիրների վերաբերյալ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 4 տարվա կառավարման փորձ;
- Թիմ ղեկավարելու ունակություն;
- Հետևողականություն աշխատանքում;
- Պլանավորելու գերազանց ունակություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը
hr@yeremyanprojects.com էլ. փոստին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մասնաճյուղի_Փոխտնօրեն»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!